Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարչապետը կառավարական առանձնատուն գնալուց հետո իր բնակարանը տրամադրել է անապահով ընտանիքի

Նանե Բեջանյան
15:43, ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ.
Վարչապետը կառավարական առանձնատուն գնալուց հետո իր բնակարանը տրամադրել է անապահով ընտանիքի


     Ֆեյսբուքյան Go Har անունով օգտատերը իր էջում գրառում է կատարել, այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո իր բնակարանը հատկացրել է անապահով ընտանիքի:

«Հայրական տանս պատուհանից երեւում է Փաշինյանի բնակարանը, որտեղ մինչ կառավարական առանձնատուն տեղափոխվելն ապրում էր վարչապետի ընտանիքը։ Լույսեր են վառվում նրանց տանը, հարցնում եմ «Ովքե՞ր են ապրում»: Եղբայրս պատմում է, որ վարչապետը տեղավորել է մի անապահով ընտանիք՝ հիվանդ երեխայով։ Փշաքաղվում եմ մարդասիրության խոր դրսեւորումից։ Էդպես լուռ, առանց աղաղակելու ու աշխարհին ցուցադրելու։

Հիշեցինք նախկին ղեկավարների ոսկե անդամանդակուռ արձանները, հաստագլուխ բուլդոգադեմք Խաչատուրովի արարքը, որ սոցապ նախարարությունից երկու բնակարան էր դուրս գրել անապահով ընտանիքների համար ու յուրացրել, Մանվելի տրցակներով սեփականության վկայականները զանազան բնակարանների։ Այլոց աստղաբաշխական ծախսերի հասնող դղյակները՝ էսքան անտուն ու անապահով ընտանիքներ ունեցող երկրում:
     Սիրո, համերաշխության, բարության հեղափոխությունը հենց էնպես խոսքեր չէին։ Սիրո ու բարության առաջին օրինակը վարչապետն է ցույց տալիս», - գրել է օգտատերը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3272 | 0 | 0
Facebook