Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տեր Նշան քահանայի զառանցանքը

11:54, ուրբաթ, 27 հուլիսի, 2018 թ.
Տեր Նշան քահանայի զառանցանքը


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մամուլում ակտիվ տարածվում է մի այսպիսի գրառում:
    
     Բարոյական չէ, երբ ընտանիքի անդամ չեն, բայց որոշում են ընտանիքի ինչպես ապրելը: Եկեղեցին Քրիստոսի խորհրդական մարմինն է, եւ ո՛չ մի աթեիստ, անաստված, համասեռամոլ իրավունք չունի սովորեցնելու, թե ինչ պիտի անի Եկեղեցին: Ձեզ նոր փրկիչներ մի երեւակայեք:

Կամ հավատացեք Իրեն ու ապրեք Իր պատվիրաններով, կամ հարգեք այլոց ազատությունը, ովքեր ընտրել են ըստ Ավետարանի ապրելը: Իրական քրիստոնյան ուրիշին չի պարտադրում Աստծուն հավատալը, սիրելը, Քրիստոսով ներելը: Ձեզ ոչ ոք չի գալիս ձեր տանը պարտադրում քրիստոնեական արժեհամակարգ, դուք էլ մի փորձեք գալ Քրիստոսի ընտանիքում Իր Ավետարանին հակառակ նորմեր պարտադրել:


     Տեր Նշան քահանա Ալավերդյան
    
     _________________________
     Եթե եկեղեցին իրեն իրավունք է վերապահում խառնվել պետության, հասարակության և հենց նույն աթեիստների գործերին, ապա բարոյական իրավունք չունի վերջիններիս արգելել, որ քննադատեն իրեն: Ինչ վերաբերվում է համասեռամոլներին, ապա մեր հիշելով նրանք երբեք առանձնապես չեն խառնվել Հայ եկեղեցու գործերին, մինչդեռ նույն եկեղեցին առիթը բաց չի թողնում վերջիններիս փնովելու, քննադատելու կամ սպառնալու համար: Եթե առաջնորդվենք պարոն Ալավերդյանի տրամաբանությամբ, ապա ոչ մի քահանա իրավունք չունի համասեռամոլներին ճիշտ ու սխալ սովորեցնել, եթե ինքն անձամբ համասեռամոլ չէ, այսինքն «ընտանիքի անդամ» չէ:
    
     Պարոն քահանան ասում է, թե իրական քրիստոնյան ուրիշին չի պարտադրում Աստծուն հավատալը: Սրանից կարելի է ենթադրել, որ Հայ Առաքելական Եկեղեցին իրական քրիստոնեական եկեղեցի չէ, որովհետև իր գոյության առաջին օրից զբաղվում է հավատքի պարտադրմամբ: Նախկինում դա արվում էր հրով ու սրով, այլ հավատքի մարդկանց կտտանքների ենթարկելով (տես վերջում*), իսկ հիմա քարոզչության ու ուղեղլվացման ժամանակակից մեթոդներով` դպրոցում, բանակում և ամենուր:
    
     «Ձեզ ոչ ոք չի գալիս ձեր տանը պարտադրում քրիստոնեական արժեհամակարգ, դուք էլ մի փորձեք գալ Քրիստոսի ընտանիքում Իր Ավետարանին հակառակ նորմեր պարտադրել»:
    
     Երևի Հայաստանում չկա մեկը ում դուռը գոնե մեկ անգամ թակած չլինեն քրիստոնեական արժեհամակարգ քարոզողներ, իսկ աթեիստների կողմից նման բան տեսե՞լ եք: ՀԱԵ-ն իհարկե այդպիսի աղանդավորական մեթոդներով չի գործում: Նրանք ի տարբերություն աղանդների պետական հովանավորություն ու քարոզի ավելի մեծ լծակներ ունեն՝ հեռուստատեսություն, ՀԵՊ-ի դասագրքեր դպրոցում...
     Տուն ներխուժելու ու արժեհամակարգ պարտադրելու վերաբերյալ վերջերս տեղի ունեցած մի ուշագրավ դեպք հիշեցնենք քահանա Ալավերդյանին:
     http://epress.am/2018/03/30/%D5%80%D6%80%D5%A1%D5%A6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%B9%D5%A1%D6%83%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%B8%D6%82.html
    
     Հիմա ո՞վ է ուրիշի ընտանիք ներխուժողը...
    
     _______________________
    
* «Ուստի (Սահակը) Մեսրոպին (Մաշտոցին) է հանձնում արևմտյան կողմի ուսուցման գործը և նրա մոտ է թողնում իր Հմայակ և Համազասպյան թոռներին, Վարդան ստրատելատի եղբայրներին: Հրամայում է քննել պղծագործ բորբորիտոններին, և եթե ոչ մեղմությամբ և ոչ խստությամբ ուղղության չգան, ապա չարչարանքներով հալածել, ինչպես թշնամիներ թշնամիներից վրեժ առնեն, որպեսզի իրավացի մահով հոգիների անիրավ մահը խայտառակվի:
     Ապա, Մաշտոցը ջանադրաբար կատարում է իր հանձնարարականը, սկսելով, անպատշաճ ու ծուռ բարբարիանոս աղանդը քննել: Եվ երբ ոչ մի հնար չգտավ ուղղության բերելու, սկսեց թշվառացնող գավազանը գործադրել խիստ ծանր պատուհասներով – բանտերով, տանջանքներով, գելարաններով: Իսկ երբ դրանով էլ փրկությունից զուրկ մնացին այն ժամանակ ջարդ տվին, ապա խանձեցին, մրեցին, ու պես-պես ձևերով խայտառակեցին և աշխարհից դուրս քշեցին»:
    
     Կորյուն «Վարք Մաշտոցի»
    
    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4894 | 0 | 0
Facebook