Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Մեդիա մասնակցություն» դասընթաց ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում

Iskuhi
Հեղինակ`
Iskuhi
11:14, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
«Մեդիա մասնակցություն» դասընթաց ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում
     2018 թ. հուլիսի 14-ից ՀԵՀ Տավուշի մարզային կենտրում մեկնարկել է «Մեդիա մասնակցություն» քառօրյա դասընթացը, որն իրականացնում է «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
     Դասընթացին մասնակցում են Իջևան համայնքի շուրջ 20 երիտասարդներ: Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել համայնքի կառավարման վերաբերյալիրազեկվածության մակարդակը և մեդիայի միջոցով երիտասարդներին ներգրավել համայնքային և տեղական ինքնակառավարման գործընթացին
Ինչպես նշեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Ավագյանը մեզ հետ ունեցած զրույցում.
«Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ համայնքի կառավարմանը մասնակցելու
վերաբերյալ՝ սովորելով իրականացնել համայնքային նախաձեռնություններ, ճիշտ լուսանկարել, պատրաստել հետաքրքիր լրագրողական նյութեր, բացել և վարել բլոգ: Ծրագրի շրջանակներում կպատրաստվեն քաղաքացիական լրագրողներ, ինչը կնպաստի ՏԻՄ-երիտասարդություն հաղորդակցման որակի բարելավմանը, իսկ դասընթացը հաջողությամբ ավարտած երիտասարդները կստանան վկայականներ»:
«Վերջին երկու օրում ստացած տեսական գիտելիքները պրակտիկապես կիրառեցինք այսօր՝ այլցելելով Իջևանի քաղաքապետարան, որտեղ հարցազրույցներ ունեցանք Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանի և այլ աշխատակիցների հետ: Այդ հարցազրույցները շուտով հոդվածների տեսքով կհրապարակենք յուրաքանչյուրս մեր ստեղծած բլոգում: Ծրագիրը շատ բովանդակալից և ուսուցողական է ինձ համար.մտադիր եմ հետագայում ևս զբաղվել քաղաքացիական լրագրությամբ», - նշեց դասընթացի մասնակից Նարե Ամյանը մեզ հետ ունեցած զրույցում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2722 | 0 | 0
Facebook