Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆՑԵԼ Է ՈՒՂԻՂ 80 ՏԱՐԻ, ՍԱԿԱՅՆ ԿՐԿՆՎՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՈՃԻՐԸ …

Հույս
Հեղինակ`
Հույս
03:06, չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
ԱՆՑԵԼ Է ՈՒՂԻՂ 80 ՏԱՐԻ, ՍԱԿԱՅՆ ԿՐԿՆՎՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՈՃԻՐԸ …
     Ինձ համար մեծ ցավ էր, երբ կարդում էի «Վավերագրեր Հայ Եկեղեցվո» հատորները և այնտեղ հանդիպում՝ համայնավարների կողմից եկեղեցահալածության դրվագները: Սարսափեցնող էր հատկապես այն, թե ինչպես են Խորեն Մուրադբեկյան Կաթողիկոսին մշտապես ենթարկել հալածանքների և կտտանքների ու ի վերջո խեղդամահ արել: Ու միշտ մտածում էի, որ արժմ մենք ունենք ազատ և անկախ պետականություն ու անցան գնացին այդ համայնավարական ժամանակները, սակայն այն փաստը, որ Հայոց Կաթողիկոսին խեղդամահ են արել հայեր, այն էլ Մայր Տաճարի երգչախմբի երգչուհի ոմն Փիրուզի մասնակցությամբ՝ այ դա չէի կարողանում մարսել: Այդ օրվանից, 1938 թվականից շուրջ ութսուն տարի է անցել, չկա այլևս ԽՍՀՄ, մենք ենք մեր երկրի տերը, օտարը մեզ ղեկավար չէ այլևս, սակայն այսօր դեռևս մնացել են կաթողիկոս խեղդամահ անող փիրուզներ…: 2018 թվական, 14 հուլիս, Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն ուխտի է գնում մեր հինավուրց սրբավայրերից՝ Գնդեվանք, վերադարձին մի խումբ սրիկաներ Արմեն (նախկին հ. կորյուն) Առաքելյանի գլխավորությամբ, որոնք մինչ այդ երեք օրով գրավել էին Մայր Աթոռի Դիվանատունը, արգելափակում են Վեհափառի ճանապարհը՝ չթողնելով, որ վերադառնա Մայր Աթոռ…: Եվ այդ սրիկանները իրենց կատարած ոճրագործությունից ոգևորված և ուրախացած ուղիղ եթերով ցույց են տալիս, թէ ինչպես են հալածում Հայոց Հայրապետին՝ հրելով, գոռալով և խեղդելու փորձ կատարելով…: Համակարգչի առջև նստած նայում էի այդ դավադիր տեսարանին և հուզմունքից կոկորդս խեղդվում էր, ցավոք շատ հեռու էի ու անճարությունից չգիտեի թէ ի՞նչ անեմ, արցունքները հոսում էին աչքերիցս, բայց ոչինչ անել չէի կարող … Ինչև է Վեհափառը որոշ մարդկանց օգնությամբ մի կերպ դուրս եկավ այդ շրջափակումից…: Անցել է ուղիղ ութսուն տարի Խորեն Ա Մուրադբեկյանի սպանությունից, սակայն մեր երկրում պետության աչքի առաջ, դեռ փորձում են խեղդամահ անել Հայոց Հայրապետին, մի ժամանակաշրջանում, երբ աշխարհում օրենքի ուժով պահպանվում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգություն, ինչ խոսք…: Ինչ վերաբերում է այդ դավադրությունը կազմակերպող նախկին կորյուն աբեղային, ապա նա իր նենգությամբ գերազանցեց Խորեն կաթողիկոսի սպանությանը մասնակցած այդ Փիրուզ կոչեցյալին՝ իր վրա դաջելով հավերժ անիծյալի և դավաճանի կնիքը…: Չեի կարող այս ամենը չշարադրել և չարձագանքել մի երևույթի մասին, որը դատապարտելի է …
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4609 | 0 | 0
Facebook