Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդիկ, ինչպես երեսուն տարի առաջ, չեն փորձում վերլուծել իրականությունը հենվելով փաստերի և ոչ թե հույզերի վրա

10:08, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Մարդիկ, ինչպես երեսուն տարի առաջ, չեն փորձում վերլուծել իրականությունը հենվելով փաստերի և ոչ թե հույզերի վրա
     Ո՞նց կարող է կառավարությունը վերացնել կոռուպցիան, եթե շարունակում է նախկինների կուսակցական քաղաքականությունը։ Եթե նրանք չեն կռահում, որ կուսակցությունն ինքնին նշանակում է կոռուպցիա, ուրեմն նրանք չեն տարբերվում նախկիններից։ Եթե կռահում են, չդիմանալով գայթակղությանը, և ընդլայնում են իրենց խմբակային՝ կուսակցական ազդեցությունը, ապա նրանց նպատակը իշխանությունն է, որը կպարզվի քիչ ուշ, քանի որ մարդիկ, ինչպես երեսուն տարի առաջ, չեն փորձում վերլուծել իրականությունը հենվելով փաստերի և ոչ թե հույզերի վրա։ Համամասնական ցուցակն ինքնին նշանակում է կոռուպցիա։ Այն ամենաեկամտաբեր բիզնեսներից է։ Մարդիկ միշտ էլ մեծ գումարներ են մուծել, որ տանը նստած կամ ռեստորաններում կենաց ասելով դառնան պատգամավոր․․․ Ակնկալել, որ համամասնական ընտրակարգի միջոցով խորհրդարան կմտնեն իսկապես լուրջ և ունակ իրավաբաններ, տնտեսագետներ, հոգեբաններ, պատմաբաններ, գիտնականներ և այլն․․․ առասպել է։ Վերջապես, ներկայիս խորհրդարանական ղեկավարման ձևը կատարյալ անհեթեթություն է բոլոր առումներով մանավանդ մեր երկրի համար, որը պարտադրվել է նախկինի կողմից։ Ժողովուրդը ինքը պետք է ընտրի իր ղեկավարին՝ նախագահին, ժողովուրդը պետք է ընտրի իր դատավորներին և պատգամավորներին՝ մեծամասնական ընտրակարգով։
    
     Արմեն Հարությունյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3237 | 0 | 0
Facebook