Վայելում է Լուսինը
Խո՜ւլ քայլերի
Մեղմի՜կ ձայնը տխրության,
Գիշերվա մեջ արտասվում է սրի՜նգը՝
Դյութելով բյո՜ւր աստղիկներին ցիրուցան:
Ձանձրո՜ւյթն այդպես քնքուշ եկավ՝
Նման գարնա՜ն թրթիռներին երերուն,
Ու ստվերս անհետացավ՝
Թաքնվելով ի՜նչ-որ կնոջ ստվերում:
Պտտվո՜ւմ է քամին օձիքիս հետ խաղում,
Երկարաոտք բաժակներո՜ւմ
իր ձանձրույթը քամում:
Արտասվում է սրի՜նգը
Ջութակը հառա՜չն իր երգում,
Ձանձրանո՜ւմ է այն տիկինը
Ում ստվերո՜ւմ իմ ստվե՛րն է ապրում:
Ստվերնե՜ր են հայտնվում-
Ոչ գիշե՜ր է
Ո՛չ էլ օ՜ր է արևոտ…
… Ո՛չ ոք, ո՛չ ոք ձեռք չի՛ մեկնում
Ո՛չ ինձ, ո՛չ էլ այն կնոջը անծանոթ: