Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Ոստիկանության նոր պաշտոնյաներ՝ ԼԳԲՏ ծեծողներից և ժողովրդին արագաչափերով վախացնողը, ովքեր են նրանք և ինչու հայտնվեց Օսիպյանի նոր համակարգում:

lraber
Մամուլի խոսնակ`
lraber
23:07, հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ.
Ոստիկանության նոր պաշտոնյաներ՝ ԼԳԲՏ ծեծողներից և ժողովրդին արագաչափերով վախացնողը, ովքեր են նրանք և ինչու հայտնվեց Օսիպյանի նոր համակարգում:
     Թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված Նոր Հայաստանում մի պաշտոն էլ հայթայթեցին Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի քաղաքական խորհրդի ղեկավար Արմեն Մկրտչյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Սևակ Գրիգորյանը: Վերջիններս իրենց ֆեյսբուքյան էջերում գրեցին իրենց նոր նշանակման մասին, սակայն չմանրամասնեցին ինչ հանգամանքներում պաշտոն ստացան Նոր Հայաստանում։
     Մեզ հաջողվեց պարզել, որ նրանց ու ևս մի քանի հոգու նշանակել են ՀՀ ոստիկանությանը կից քաղաքացիական խորհուրդի խորհրդականներ։
     Ակտիվիստ, «Ոչ թալանին» նախաձեռնության, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը 2015-ին տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան» հայտնի շարժման ռահվիրաներից էր։ Նրա ու մի քանի ակտիվիստների առաջնորդություններով շարժումը հասել էր Բաղրամյան պողոտա։ Նա շարժման առաջնագծում էր, քանի դեռ տեղի չէր ունեցել Բաղրամյան-Ազատության հրապարակ հայտնի կոնֆլիկտը։ Բանն այն է, որ շարժման ընթացքում ակտիվիստները բաժանվեցին «բաղրամյանցիներ» և «ազատության հրապարակցիների» ։ «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստները, այդ թվում՝ Արմեն Մկրտչյանը, կողմ էին շարժումը շարունակել Ազատության հրապարակում, մինչդեռ ժողովուրդը մնաց Բաղրամյան պողոտայում, որտեղ «առաջնորդի» գավազանը վերցնել էր փորձում Ժիրայր Սեֆիլյանը։
     Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Սևակ Գրիգորյանը 2017 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել ընկերներից խնդրելով ստորագրահավաք կազմակերպել եվ իրավապահների հետ խորհրդակցել, որպիսզի Վանաձոր քաղաքում իր նշած վայրերում տեղադրվեն արագաչափեր եվ տեսանկարահանող սարքեր: Իսկ 2015 թվականի էլեկտրաէներգիայի դեմ թանկացման բողոքի ակցիաների ժամանակ որոշ լրտվամիջոցներ գրել էին իբր նա ունի որոշ բիզնեսներ եվ դրա դիմաց խուսափում է հարկեր վճարելուց:
     Շարունակությունը թերթի այսօրվա համարում:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
407 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ