Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Պո ռնիկները մեծ ուժ են

20:58, երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ.
Պո ռնիկները մեծ ուժ են

«Շահեկան չէ հարձակվել այն բանի վրա, որը հնարավոր չէ արմատախիլ անել»:

Լուի Սեբաստիան Մերսյե (1740 – 1814 թթ.), ֆրանսիացի գրող, «2040 թվական» ուտոպիական վեպի հեղինակը


     Հիրավի, լավ պո ռնիկը մեծ ուժ է, ու պատահական չէ, որ ցանկացած երկրում եղել են նշանավոր կուրտիզանուհիներ, որոնք զորահրամանատարների ու թագավորների հետ միասին պատմություն են կերտել: Շատերին է հայտնի Ասպազիա, Ֆրինա, Մարիոն Դելորմ, Նինո Լանկլո, Ագնես Սորել, Ռոզամունդ անունները: Նրանք մեծ են ոչ միայն նրանով, որ իրենց մարմինը բոլորանվեր ի սպաս են դրել միապետերին, այլև օգտակար ծառայություններ են մատուցել նաև իրենց խելքով: Եղել են միապետեր, որոնք իրենց սիրուհիների միայն մարմնով չեն գոհացել: Նրանց հաճախ անհրաժեշտ է եղել նաև կնոջ խելքն ու կրթվածությունը: Նապոլեոն Բոնապարտը, սակայն, տանել չի կարողացել խելացի կանանց ու շարունակ ծաղրել է ժամանակի նշանավոր խելացի կանանցից մեկին` մադամ դը Ստալին, իսկ նրա արտաքին գործերի նախարար Թալեյրանը, ընդհակառակը, չի կարողացել հանդուրժել տխմար կանանց: Նա իր անկողնում տեղ է հատկացրել միայն մտավորական կանանց: Հարկ է ընդգծել մի օրինաչափություն. պատմության մեջ մտած մեծ կուրտիզանուհիները մեծ խելքի տեր են եղել: Թալեյրանը կարող էր որպես սիրուհի պահել ամենագեղեցիկ կանանց, բայց նա նախընտրել է միակնանի քառասունամյա պաննի Տիշկևիչին: Հնարավոր է, որ Ֆրանսիայի պատմության քառուղիներում չհայտնվեր Ժաննա դԱրկը, եթե Ֆրանսիայի թագավոր Ագնես Սորելը չհամոզեր իր թագակիր սիրեկանին վճռականություն դրսևորել հայրենիքն Անգլիայի լծից ազատագրելու գործում: Ագնես Սորելը հանրահռչակվել է ոչ միայն նրանով, որ մոդայիկ է դարձրել իր աչքերի գույնի հետ չափազանց ներդաշնակող զմրուխտ քարն ու զգեստներն ադամանդներով է զարդարել, այլ ավելի շատ նրանով, որ որպես թուլամորթ թագավորի մեծ մուսա, նրան համարձակ քայլերի է ոգեշնչել: Միգուցե չլինեին հին Հունաստանի ականավոր պետական գործիչ Պերիկլեսի մեծագործությունները, եթե նրա կողքին չլիներ նրա սիրուհի Ասպազիան` այն կինը, որի ընկերակցությունը պատվաբեր է համարել նույնիսկ Սոկրատեսը: Հին Հունաստանի նշանավոր հետերա Ֆլորան, որին ժամանակակիցները ամենագեղեցիկ ու ամենախելացի կինն են համարել, իր մարմնի վաճառքից գոյացած ամբողջ հարստությունը կտակել է պետությանը: Ի հիշատակ այս պո ռնիկ գեղեցկուհու ու մեծ հայրենասերի` հին Հունաստանում ամեն տարի ծաղկի տոն են նշել, որի ժամանակ էրոտիկ ամենաթողությունն է «թագավորել»: Տարվա ընթացքում մեկ օր կանաց թույլատվել է մերկ շրջել ու պար գալ:

Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի կարդինալ Մազարինինի ազգականուհի Օլիմպիան, որը Հռոմի Ինոկենտիոս 10-րդ պապի գահակալության շրջանում «Հռոմի տիրուհին» էր, ոչ միայն հանդուրժող է եղել մարմնավաճառ տիկնանց նկատմամբ, այլև վերականգնել է նրանց իրավունքները. եթե մինչ այդ նրանց թույլ չի տրվել կառքով շրջել, ապա Օլիմպիան դա թույլ է տվել: Այդ կանանց նաև թույլ է տրվել ցանկացած քանակությամբ թանկարժեք քարեր ու մորթիներ կրել, բացառությամբ` կզաքիսի մորթու: Կզաքիսի մորթին վերապահված է եղել միայն միապետերին ու նրանց սիրուհիներին:

Մարմնավաճառները վատ չեն ապրել նաև 15-րդ դարում, մասնավորապես Սիքստոս 5-րդ պապի գահակալության տարիներին: Նա արտոնել է բացել հասարակաց տներ: Մի՞թե, կհարցնեք դուք, նա այդքան շատ է սիրել պո ռնկական սեքսը: Ամենևի'ն: Նա բավականին բարեսեր մարդ է եղել, բայց գործել է «Ապրիր և ուրիշներին էլ թույլ տուր ապրել» սկզբունքով: Միայն ինդուլգենցիաներ վաճառելով Վատիկանի դրամարկղը հնարավոր չէր լցնել: Հարկավոր էին լրացուցիչ եկամուտներ, և Հռոմի այս պապը լիակատար արդարամտորեն որոշել է, որ մարմնավաճառները պետք է հարկ վճարեն: Սիրո այս քրմուհիներից պապն ամեն տարի 80 հազար ոսկե դուկատ է «քերթել»: Կեղտոտ խցերում ծառայություններ մատուցող մեր օրերի մարմնավաճառները մի՞թե չէին ուզենա պապի սահմանած պայմաններում օրինականորեն աշխատել ու հարկ վճարել: Մի՞թե այդպես ավելի ազնիվ ու արդարացի չէ: Ահա թե ինչու Սիքստոս 5-րդ պապի ժամանակ 100 հազար բնակիչ ունեցող Հռոմում յոթ հազար մարմնավաճառ է եղել: Բայց ահա 16-րդ դարում ապրած Պիոս 5-րդ պապն ամենևին չի ըմբռնել ժողովրդի կյանքում հասարակաց տների նշանակությունը և հրամայել է այդ խեղճ մարմնավաճառներին խեղդել Տիբր գետում: Բայց հետո, երբ մատչելի սեռական ծառայություններից զրկված ժողովուրդը տրտնջացել է, պապն ստիպված է եղել զիջումներ կատարել: Նա մարմնավաճառների համար հատուկ թաղամաս է հատկացրել Հռոմում, և եթե հանկած մի որևէ մարմնավաճառ համարձակվել է իր ծառայությունները քաղաքի այլ թաղամասերում մատուցել, ապա նրան մտրկել են: Իհարկե, ավելի ուշ հասարակաց տներ են բացվել նաև եվրոպական այլ քաղաքներում, նույնիսկ այդ քաղաքների կենտրոնական թաղամասերում, բայց դրանք` այդ բորդելները, ի սպաս են դրվել մեծահարուստներին: Աղքատներն ստիպված են եղել գոհանալ խղճուկ խրճիթներում մատուցվող ծառայություններով: Ամեն ինչ օրենքի շրջանակներում է արվել: Հարուստ բորդելի մարմնավաճառուհին թագուհու պես է ապրել: Ահա թե ինչ է պատմում այդ հաստատություններից մեկի մշտական հաճախորդ, գրող Ժյուլ Ժանենը.

«Բարձրակարգ հասարակաց տանը մարմնավաճառուհին իրեն հիանալի է զգում: Նա այնտեղ գրեթե թագուհի է: Նա զարդարվում է ժանյակներով, հագնում է մետաքսի կտորից գործված ու ոսկեթելով պերճացված զգեստ: Նրա ոտների տակ ծաղկազարդ գորգ է: Նրա սենյակում փառահեղ հայելի կա` արվեստի իսկական ստեղծագործություն: Սենյակում արվեստի բարձրարժեք այլ ստեղծագործություններ էլ կան: Ամբողջ աշխարն այս տուն է ուղարկել իր ռազմավարը. Չինաստանը` տարատեսակ ջնարակներ, Անգլիան` արծաթյա առարկաներ, Հյուսիսը` նրբագեղ հախճապակի: Մարմնավաճառուհին սպասյակներ ունի, որոնց պարտականությունը դները բացելն ու կառքի հետևի ոտնակին կանգնելն է: Նրա խոհանոցն առատ է ուտեսներով, հյուրասենյակը խաղաղ է ու զով, ննջարանը ներծծված է հասմիկների ու վարդերի բուրմունքով»:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1640 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ