Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Գեղեցիկ առասպել Եփրատի երկու ակունքներից մեկի գոյացման մասին

19:51, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
Գեղեցիկ առասպել Եփրատի երկու ակունքներից մեկի գոյացման մասին

Եփրատ գետը կազմված է երկու մեծ ճյուղերից: Դրանցից մեկի անունն Արևմտյան Եփրատ է: Այժմ այն Ֆրատ անուն է կրում: Մյուս ճյուղը` արևելյանը` հայոց պատմության մեջ հաճախակի հիշատակվող Արածանին է, որին թուրքերը Մուրադ են անվանել:

Արևմտյան ճյուղը, իր հերթին, երկու գետակների միախառնումից է առաջացել: Դրանց ակունքները Էրզրումից հյուսիս գտնվող Ծաղկանց (այժմ` Դումիդաղ) լեռներում են: Դումիդաղի հարավային ստորոտների մի հատվածում բնությունը ժայռաբեկորներով շրջապատված մի ավազան է գոյացրել, որի մեջ հավաքվում է գետնի տակից բխող շատ պաղ ու զուլալ աղբյուրի ջուրը: Մինչև ցեղասպանությունը այս ավազանը տեղի հայերի պաշտամունքի առարկան է եղել:

Ավանդազրույցն ասում է, թե, երբ բյուզանդական Հերակլ կայսրը (7-րդ դար), գերությունից ազատագրելով Քրիստոսի խաչափայտը, տանում է Բյուզանդիա, ճանապարհին, հենց այս ավազանի տարածքում, ինչ-որ վտանգի պատճառով, ստիպված է լինում խաչափայտը թաղել հողի մեջ: Երբ հետո հանում են խաչափայտը, հանելու հետ միաժամանակ սկսում է բխել հիշատակված աղբյուրը:

Հավանաբար այս առասպելի հետ է կապվել լեռան այդ կողմին տրված Խաչափայտ անունը: Ավազանի մոտակայքում նաև վանք է կառուցվել, ու վանքի անունը սուրբ Խաչ է եղել: Գոնե այն ժամանակներում սառնորակ աղբյուրի գոյացրած ավազանում լողալ, ըստ ավանդության, կարողացել են միայն երանելիները, այն անձինք, ովքեր ոչ մի մեղք չեն ունեցել: Իսկ այդ անմահական ջրով լվացվողը բժշկվել է ու հոգին մաքրել արատներից:

Սրբազան աղբյուրն այնքան հորդահոս է, որ ավազանից դուրս գալուց հետո 5 – 6 ոտնաչափ լայնության գետակ է առաջացնում, որն հանդարտ հոսքով իջնում է ծաղիկների ու խոտերի գորգերով ծածկված լանջերից, իր մեջ ընդունում է բազում այլ աղբյուրներ, ապա իջնում է Էրզրումի դաշտ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2531 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ