Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Սիրո և Համերաշխության փոխարեն, Ատելություն և Պառակտություն եք սփռում...

12:08, երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ.
Սիրո և Համերաշխության փոխարեն, Ատելություն և Պառակտություն եք սփռում...
     Սիրո և Համերաշխության փոխարեն, Ատելություն և Պառակտություն եք սփռում... ո՞վ է ձեզ տվել այդ իրավունքը...
     Հեղափոխության առաջնորդը մինչև փողոցներ ու հրապարակներ չլցրեց, ժողովրդի անունից չխոսեց, դուք մի քանի հոգով հավաքվել եք, ի՞նչ ազգի անունից եք խոսում...
     Հեղափոխության առաջնորդը, ոչ նախագահական բռնազավթեց, ոչ Ազգային Ժողովի շենք, չնայսծ որ հակառակ ձեր մի քանի հոգուն, հարյուր հազարավորների աջակցությունն ուներ... էլ չեմ ասում, որ բռնազավթած շինություններում ճաշկերույթ սարքեր, դուք Վեհարան եք բռնազավթում, մեջ հքցյծկերույթ եք սարքում, ո՞վ է տվել ձեզ այդ իրավունքը...
     Հանրապետության հրապարակում ամեն քայլ արվում էր, գրագիտորեն ու հեռատեսորեն և ամենինչ ուղված էր էլ ավելի մեծ միասնություն ու ոգևորություն ապահովելուն, ձեր քայլերը անգրագետ են, չհաշվարկված և օր օրի ավելի մեծ պառակտվածություն ու հիասթափություն են առաջացնում, ո՞վ է տվել ձեզ ժողովրդին պառակտելու իրավունքը...
     Հեղափոխությունից հետո եղած Ազգային Միասնության ալիքը պետք էր ուղել ՀՀ տնտեսության զարգացմանն ու սահմանների ամրապնդման վեհ գործին, դուք ուղել եք կաթողիկոսի հետ ունեցած ինչ ինչ հաշիվներ լուծելուն, էն էլ ախար չեք լուծում ավելի խորացնում եք էտ հաշիվները, ո՞վ է տվել ձեզ այդ իրավունքը...
     այսպես կարելի է հարցերն ու համեմատություններն շարունակել, սակայն պատասխանեք մեկ հարցիս անշնհորք ձևով Վեհարան մտնելու և Վեհարանը ձեր աթոռակռվի, մանր մունր հարցերի մարտադաշտ սարքելու իրավունքը, ո՞վ է ձեզ տվել...
     Քաղաքական թեժ պայքարի ժամանակ տասնապատիկ անգամ ավելի շատ Քրիստոնեական Արժեքներ օգտագործվեցին, քան թե ձեր, այսպես ասած ''Քրիստոնեական Արժեքների'' համար մղվող պայքարում...
     Հ.Գ.ձեզ համար ակցիաներ էիք անում, բան ասում էի՞նք, ինչո՞ւ կուտը կերաք, Վեհարան ներխուժեցիք, ո՞վ ձեզ իրավունք տվեց տրորել մեր իրավունքները...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
925 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ