Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

«Արմեն Սանթրոսյան և բանդա»:

arsine
Հեղինակ`
arsine
19:34, շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ.
«Արմեն Սանթրոսյան և բանդա»:

Արդարացի չէ մեղադրելը միայն մեկ մարդու տասնյակ հազարների դժբախտության մեջ: Ընտրությունից ընտրություն հանդիպողների ու ժողովրդի ոտքերը ընկնողների ցուցակում ավելացնում ենք համայնքապետարանում ժողովրդի շահերի ներկայացուցիչներին՝ ավագանիներին: Խնդրում եմ նյութը ընթերցող յուրաքանչյուր մարդու, մի պահ մտածել, թե ինչ են արել ավագանիները ժողովրդի համար: Նիստերը նայելիս տպավորություն է ստեղծվում, թե մասնակցում ես անանուն, անլեզու ու անգաղափար թմրամոլների հավաքույթի, որտեղ գլխավոր թմրամոլը հերթական թմրանյութի չափաբաժինը բաժանելու համար ստիպում է կողմ քվեարկել քաղաքացիներից խարդախությամբ գողացված հողակտորի վաճառքը իրականացնելու փաստաթղթին, իսկ շարքային թմրամոլները հնազանդ բարձրացնում են աջ ձեռքը՝ տալով համաձայնությունը: Ստացվում է, որ Դիլիջան համայքնը թալանողների հիմքը և ամենաթողության գլխավոր պատասխանատուները ավագանիներն են, ովքեր ընտրության ժամանակ մի քանի ձայն մուրալով զբաղեցնում են իրենց տեղը համայնքապետարանում և մոռանում իրենց վստահված առաքելության մասին:

Ու՞Ր ԵՆ ՆԱՅՈՒՄ ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԸ:

Ազգային ժողովի խայտառակությունից (Շմայս, գեներալ Մանվել…շարունակելի) կարծես թե ազատվում ենք, իսկ համայնքներում շարունակում են իրենց բթությունն ու կամազուրկ թուլությունները ի ցույց դնել համեմատաբար մեծաթիվ բարեկամներ ունեցող անձինք: Մտածե՛ք յուրաքանչյուրդ, թե արդյո՞ք ձեր կողմից ընտրված թեկնածուն ունի մտավոր և կամային այնքան պոտենցիալ, որպեսզի կարողանա բարելավել ձեր կյանքը: Արժանի՞ է արդյոք ձեր ներկայացուցիչը ձեզ:

Դիլիջանցինե՛ր, ավագանին պետք է ներկայացնի ժողովրդին հուզող հարցերն ու պայքարի դրանց լուծումը ստանալու համար, իսկ մի քանի գրոշի դիմաց աշխատող՝ քաղաքապետի կամակատարներին, անհրաժեշտ է զրկել մանդատից:

Այսուհետ նյութերը կանվանվեն «Արմեն Սանթրոսյան և բանդա»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1508 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ