Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅ ԵՐԳԻՉՆԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
01:24, շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ.
ՀԱՅ ԵՐԳԻՉՆԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆ
    

Որպես սովորական մահկանացու քաղցկեղից օրեր առաջ մեռավ նաև Նադեժդա Սարգսյանը, որին որպես արդեն մեռած՝ օղորմի: Նադեժդայի մասին չէի խոսա, եթե չկարդայի նրա կենսագրականը, որում հաղորդվումա, որ. 1995-1999 թթ - ին էղելա ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Նորմալա, երբ ամեն մարդ զբաղվումա նրանով, ինչի մասին գաղափար ու գիտելիք ունի, բայց Նադեժդան ի՞նչ էր հասկանում ֆինանսներից ու բյուջեյից, որ ըլներ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ... Ինքը իրա ամբողջ կյանքը երգով ու երգի դասավանդմամբա զբաղվել: Կրթությունն էլ էղելա երգարվեստի գծով:

Նույնը վերաբերումա մնացած բոլոր երգիչներին ու ըսենց կոչված ՝՝արվեստագետներին՝՝, ովքեր պատվերով՝ հանուն ցուցադրականության, հայտնվում են պետական կառավարման բարձրագույն ընենց մի հաստատությունում, ինչպիսին որ Ազգային Ժողովնա հանդիսանում:

Կառավարման, ֆինանսների հարցերով պետքա զբաղվեն նրանք, ովքեր դրանից բան են հասկանում, ստացել են համապատասխան մասնագիտական կրթություն, ու համապատասխան մտածողության ձևն ունեն: Պետական կառավարման գործից չհասկացող մարդը կառավարման օրգաններում հանդիսանումա լրիվ ավելորդ մարդ՝ գլխաքանակ: Եթե նման ոչ պրոֆեսիոնալների կառավարման օրգաններ են խցկում զուտ քվեարկության լուռ գլխաքանակ ապահովելու համար, որ ցանկացած հանցագործ որոշում քվեարկությամբ լեգալացնեն՝ ուրիշ հարց: Ուրեմն, կարանք մեծ վստահությամբ հայտարարենք որ նման երգիչները օլիգարխներից պակաս կեղծիքներով չեն ընտրվում, ինչը արդեն քրեական հոդված ու վանդակաճաղերա խոստանում իրավական պետություն կոչվածում:

Պտի որ ոչ մեկի համար գաղտնիք չլնի, որ էդ հայ երգիչները վերջին քսանվեց տարում իրանց ծառայություններն են մատուցել ամբոխավարման պրոցեսներում ու հանդիսացել են իշխանությունների, նրանց էժանագին ներկայացումների համար սովորական կամակատարները:


    

    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     06.07.2018
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4164 | 0 | 0
Facebook