Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԾԱՂԻԿՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ: ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Ani
Հեղինակ`
Ani
13:10, ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ.
ԾԱՂԻԿՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ: ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Դարեր շարունակ մարդիկ իրար ծաղիկներ են նվիրել՝ ի նշան սիրո, շնորհակալության, նվիրվածության կամ ուղղակի՝ հենց այնպես:

Ժամանակի ընթացքում ամեն ծաղիկ ձեռք է բերել ունիկալ նշանակություն: Մեր հոդվածաշարում մենք կօգնենք Ձեզ ընտրել ծաղիկներ, որոնք համապատասխանում են Ձեր էմոցիաներին ու նպատակներին:

Ինչպե՞ս է առաջացել ծաղիկների լեզուն

Սելամը՝ ծաղիկների լեզուն, առաջացել է Արևելքում: Մուսուլման կանայք՝ զրկված լինելով սեփական զգացմունքներն ազատ արտահայտելու իրավունքից, որոշեցին ստեղծել իրենց սեփական աշխարը:

Այդ աշխարհը լի էր ծաղիկներով ու անուշահոտությամբ: Նրանք իրենց եզակի ասոցացիաներին վերագրեցին խոր իմաստ, ու այն՝ փոխանցվելով սերնդեսերունդ, հաստատվեց հասարակության գիտակցության մեջ:

Ինչպե՞ս ծաղիկների լեզուն մուտք գործեց Եվրոպա

Եվրոպայում ծաղիկների լեզուն հանրահայտ դարձավ 18-րդ դարի առաջին կեսում՝ Օբրի դե լյա Մոտտրեյի ու Մերի Ուորտլիի շնորհիվ:

Վիկտորիանական դարաշրջանում երիտասարդ տղաները՝ ի նշան անկեղծ սիրահարվածության յասաման էին նվիրում, իսկ հպարտ աղջիկները զարդարում էին իրենց հորտենզիայով՝ պատասխանելով սառնությամբ ու անտարբերությամբ:

Ծաղիկների լեզուն – Ծաղկային էթիկետ

Կա իդեալական ծաղկեփունջ ստանալու մի քանի օրենք, սակայն ծաղիկների գունային գամման ընտրելուց պետք է հաշվի առնել, թե ինչ իրադարձության համար են դրանք նախատեսված:

Պաշտոնական միջոցառումներին առավել համապատասխան են զուսպ գունավորմամբ ծաղիկները, ոչ պաշտոնականներին՝ ցանկացած նախընտրելի երանգ: Կարևոր է հիշել, որ նուրբ երանգներն արտահայտում են նվիրողի նրբությունն, իսկ վառ երանգներւ՝ կիրքը:

Ծաղիկների լեզուն – Ծաղկային էթիկետ 2

Ճիշտ գունավորման ու նշանակության ծաղկեփունջ ընտրելուց հետո անհրաժեշտ է նաև ուշադիր լինել այն հասցեատիրոջը հանձնելուց: Ծաղկեփունջը հանձնում են ձախ ձեռքով, կոկոնները վեր՝ թողնելով աջ ձեռքը ողջույնի համար:

Տոների ժամանակ անհրաժեշտ է նախ սպասել խառնաշփոթի ավարտին, հանձնել ծաղկեփունջը, ապա՝ նվերը:

Ֆլորիստիկա–Երազանքների մասնագիտություն

Մարդիկ սկսել են ծաղիկներով զարդարել իրենքց տները դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում: Ու հետագայում իհարկե գտնվեցին մարդիկ, ովքեր մասնագիտացան այդ գործում:

Ֆլորիստները դիզայներներ են, ովքեր հասկանում են ծաղիկների լեզուն, իսկ լավ ֆլորիստը նաև լավ հոգեբան է: Լիովին ընկալելով միջոցառման էմոցիոնալ տիրույթի նրբությունները, ֆլորիսը կարող է ստեղծել իրապես հեքիաթային մթնոլորտ:

Ֆլորիստիկան Հայաստանում

Ձեզ հետ միասին կծանոթանանք ծաղիկների հետաքրքրաշարժ լեզվին, իսկ այդ ընթացքում Մոն Ամիիբարձրակարգ ֆլորիստները կօգնեն Ձեզ ստեղծել իդեալական ծաղկեփունջ՝ Ձեր կյանքի ամենակարևոր իրադարձությունների համար:

Աղբյուրը` monamie.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11592 | 0 | 0
Facebook