Երբ փոքր էի, հիշում եմ մենք խաշի մեծ կաթսա չունեինք ու ամեն անգամ տատիկս ուղարկում էր հարևանից խնդրելու:
Չեմ կարող ասել ինչո՞ւ, բայց ամեն անգամ ամաչում էի, որ մենք կաթսա չունենք:
Մի անգամ էլ տատիկս 4 ռուբլի տվեց ու ասաց, որ գնամ կաթսա գնեմ և տեղն ասաց:
Ուրախությանս չափ չկար:
Երբ կաթսան գնեցի չգիտեի ինչպես հասցնեմ տուն, մեծ էր ու անհարմար բռնելու:
Դրեցի գլխիս, բռակներից բռնեցի ու միայն ոտքերիս տակ նայելով վերադարձա:
Ճանապարհին բոլորը նայում էին ինձ երևի, մատնացույց անում, ծիծաղում, ժպտում, բայց ինձ այդ վիճակը անտանելի հաճելի էր:
Մտածեցի որ կաթսայում գտնվելը հաճելի զբաղմունք է:
Երևում էր ճանապարհը իսկ աշխարհը՝ ոչ:
Հիմա էլ մի կաթսայում եմ, որտեղ ամեն ինչ եռում է ու ծեր արդեն ամեն ինչից հոգնած սև սատանան խառնում է ինձ կաթսայի պարունակությանը, քթի տակ ինչ որ երգ է մրթմրթում ու ասեմ, որ իրականում կաթսայի մեջ տհաճ է,
շատ տհաճ…