Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հասարակաց տների (բորդել) մուտքերի ու սենյակների գերիշխող կարմիր գույնը Հին կտակարանն է «արմատավորել»

11:22, ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ.
Հասարակաց տների (բորդել) մուտքերի ու սենյակների գերիշխող կարմիր գույնը Հին կտակարանն է «արմատավորել»

Հեսուի գրքում պատմվում է Երիքովի պարսպին մերձակա հյուրանոցի ու հասարակաց տան կառավարիչ մի կնոջ՝ պոռ նիկ Ռախաբի մասին, որը, ըստ Մատթեոսի, (Մատթեոս 1, 5) ամուսնացել է Դավիթ թագավորի նախապապ Սաղմոնի հետ, և, փաստորեն, դարձել է Դավիթի ու նույնիսկ Հիսուսի նախամայրը: Ըստ հրեաների սուրբ գրքի՝Թալմուդի, Ռախաբն այնպիսի հեքիաթային գեղեցիկություն է ունեցել, որ ցանկացած տղամարդ, երբ նրան տեսել է ու անունը բարձրաձայնել, իսկույն ակամա սերմնաժայթքում է ունեցել:

Երիքովը գրավելուց առաջ հրեաների առաջնորդ Հեսու Նավեն երկու լրտես է ուղարկում Ռախաբի մոտ, որպեսզի նրանք հստակ տեղեկություններ հավաքեն Երիքովի ռազմական հզորության մասին: Երբ Երիքովի զինվորները խուզարկում են քաղաքի տները, որպեսզի լրտեսներին բռնեն, Ռախաբը նրանց թաքցնում է: Նա վախեցել է իսրայելցիներից ու ապաստան է տվել նրանց լրտեսներին, որպեսզի փրկի իրեն ու իր ընտանիքի անդամներին: Նա կարմիր կտորից պատրաստված պարան կամ գոտի է կախում իր տան դռանը: Այս նշանը պետք է նրա տունը զերծ պահեր վերահաս արհավիրքից: Որոշ գիտնականներ այն կարծիքին են, թե հենց այստեղից է ծնունդ առել հասարակաց տները կամ բորդելները կարմիր գույնով հատկանշելու, «գովազդելու» ավանդույթը:

«Եվ Նավեի որդի Հեսուն, - կարդում ենք Հեսուի գրքի երկրորդ գրքում, - Սատիմից երկու մարդ ուղարկեց երկիրը ծածկաբար լրտեսելու համար, և ասաց. Գնացեք տեսեք այն երկիրը և Երիքովը. և նրանք գնացին և եկան Ռախաբ անունով մի պո ռնիկ կնկա տունը, և այնտեղ պառկեցին: Եվ Երիքովի թագավորին ասվեց, թե` Ահա այս գիշեր այստեղ մարդիկ են եկել Իսրայելի որդիներից երկիրը լրտեսելու համար: Եվ Երիքովի թագավորը մարդ ուղարկեց Ռախաբի մոտ` ասելով. Քեզ մոտ եկող և տունդ մտնող մարդկանց դուրս հանիր, որովհետև եկել են այս երկիրը լրտեսելու համար: Կնիկն այդ երկու մարդկանց թաքցրեց և ասաց. Իրավ, այդ երկու մարդիկ եկան ինձ մոտ, բայց չիմացա, թե նրանք որտեղից են: Դռները փակելու ժամանակ մութ էր, երբ այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե այդ մարդիկ ուր գնացին: Շտապ նրանց հետևից ընկեք, որ հասնեք: Իսկ ինքը նրանց հանել էր կտուրը և թաքցրել վուշի խրձերի տակ:

Եվ մարդիկ Հորդանան գետի հունով մինչև գետանց նրանց հետևից ընկան, և նրանց հետևից ընկնողների դուրս գալուց հետո դուռը փակեցին:

Նրանք դեռ չէին պառկել, որ կնիկը նրանց մոտ` կտուրը ելավ ու ասաց. Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, և որ ձեր ահը մեզ վրա է ընկել, և ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալվել են, որովհետև մենք լսեցինք, թե ինչպես է Տերը Կարմիր ծովի ջրերը ձեր առաջ ցամաքեցրել, երբ դուրս էիք եկել Եգիպտոսից, նաև, թե դուք ինչ արիք Հորդանան գետի մյուս կողմում ամորհացիների երկու թագավորներին, որ բնաջինջ արեցիք նրանց:

Երբ մենք լսեցինք, մեր սրտերը զարհուրեցին, և մեզնից ոչ մեկի մեջ համարձակություն չի մնացել, որովհետև ձեր Եհովա աստվածն է երկնքի մեջ աստված: Եվ հիմա աղաչում եմ. Երդվեցեք ինձ ձեր աստվածով, որ ինչպես ես եմ ձեզ ողորմություն անում, դուք էլ ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ: Ինձ մի ճշմարիտ նշան տվեք, որ ողջ կթողնեք իմ հոր ընտանիքը` իմ մորը, իմ եղբայրներին և քույրերին ու այն ամենը, ինչ ունեն նրանք, և կազատեք ինձ մահից: Եվ այն մարդիկ նրան ասացին…երբ որ Տերն այս երկիրը մեզ տա, քեզ ողորմություն կանենք: Եվ կինը պարանով նրանց պատուհանից ցած իջեցրեց, քանի որ նրա տունը բերդի պարսպի վրա էր, և ինքը պարսպի վրա էր բնակվում…Եվ այն մարդիկ նրան ասացին... Երբ մենք այս երկիրը մտնենք, դու այդ կարմիր կտորից պարանը այս պատուհանի վրա որպես նշան կախիր: Եվ կինն ասաց. Թող ձեր ասածի պես լինի, և երբ նրանք գնացին, նա այն կարմիր նշանը կապեց պատուհանի վրա»:


     Եվ
հայրենիքի դավաճան այս պո ռնիկին Հիսուսի առաքյալներից երկուսը գրեթե սրբացրել են:


     «Արդ տեսնո՞ւմ եք, որ մարդը գործերով է արդարանում, և ոչ միայն հավատքով: Նույնպես էլ Ռախաբ պոռ նիկը. Չէ՞ որ գործերով արդարացավ, երբ լրտեսներին իր մոտ առավ և ուրիշ ճանապարհով արձակեց»:

Հակոբոս առաքյալի թուղթը 2, 24 – 26


     «Հավատքով Ռախաբ ******ը չկորավ անհավատների հետ, որ լրտեսներին ընդունեց իր խաղաղությունով»:

Թուղթ առ եբրայեցիս 11, 31

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4642 | 0 | 0
Facebook