Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԴՈՒ ԻՄ ՀԵՏԵՎԻ՛Ց ԱՐԻ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
05:32, ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ.
ԴՈՒ ԻՄ ՀԵՏԵՎԻ՛Ց ԱՐԻ

«Եվ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թու՛յլ տուր, որ գնամ նախ իմ հորը թաղեմ» ։ Յիսուս նրան ասաց. «Դու իմ հետևի՛ց արի և թու՛յլ տուր, որ մեռյալնե՛րը թաղեն իրենց մեռելներին» ։

(ՄԱՏԹԵՈՍ, 8: 21-22)

Եթե ողջերը մեռածներին իրանց արած - դրածին համապատասխան չպտի համարձակվեն գնահատականեր տալ, ուրեմն ողջերը մեռածներից ավելի մեռած են, թերևս՝ կենդանի դիակներ:

«Թու՛յլ տուր, որ մեռյալնե՛րը թաղեն իրենց մեռելներին», - պատասխանումա Հիսուսը իրա էն աշակերտի խնդրանքին, ով ուզում էր գնալ հորը թաղելու:

Հիսուսի պատասխանը շատ խորնա:

Նա բնավ դեմ չի, որ իրա աշակերտը մասնակցի հոր թաղմանը: Հիսուսը ակնարկումա, որ թաղմանից ավելի կարևոր ու խորը բան կա հասկանալու: Հիսուսը ուղղակիորեն իրա աշակերտին ասեց, որ եթե մտածում ես, թե քո հոր թաղմանը քո մեխանիկական ներկայությամբ պտի հասկացողությունդ հորդ մասին ավելացնես՝ հաստատ ես սխալվում: Նման տեսակ ՝՝ներկայությունը՝՝ մենակ հոգևոր բացակայությունա նշանակում, ինչը ավելի սարսափելիյա: Հիսուսի համար ձևականությունները փաստորեն անընդունելի են: Հիսուսը աշակերտից փաստորեն պահանջումա մաքսիմալ գիտակցվածություն ու հասկացողության աստիճան դրսևորել: Բնականա, որ հորը թաղելը ոչ միայն մարդու պարտավորություննա, այլև՝ սուրբ իրավունքնա: Որպես ՀԱՅՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ իդեալները իրա մեջ կրող ու ներկայացնող անձ, Հիսուսը ավելի՛ կարևոր բան նկատի ունի՝ հայրականությունը հասկանալու ու գնահատելու կարողությունը, որը պետքա դեռ աշակերտը սովորի ու ըմբռնի: Գնահատելը ու գնահատված ըլնելը շատ կարևոր բանա մարդու կյանքում: Գնահատականը արտահայտումա մարդու ապրած կյանքի բովանդակությունը:

Հիսուսը, երբ օգտագործումա ՝՝մեռյալներ՝՝ բառը, նկատի ունի հենց գնահատելու կարողությունից զուրկ ամբոխին, որը հեռույա հայրականության մտքի, գաղափարի խորությունը հասկանալուց ու որը էդ պահին իրա՝ հայրականության իդեալները կրողի խոսքը չի լսում ու զբաղվածա մեռածի հուղարկավորությամբ, որին մի քանի օր հետո կմոռանան:

Հիսուսը առաջարկումա լրիվ ուրիշ բան՝ ԳՆԱՀԱՏԵԼ, այսինքն՝ հասկանալ ու ճանաչել հայրականությունը, ինչը ավելի մեծ հարգանքի տուրք ու մեծարանքա կենդանի կամ մահացած հոր հանդեպ: Ըստեղից էլ. «Դու իմ հետևի՛ց արի և թու՛յլ տուր, որ մեռյալնե՛րը թաղեն իրենց մեռելներին» ։

Բիբլիան, ինչպես և Ղուրանը, մտքի հանճարներն են գրել:

Հ.գ.

Վատ հանգամանքների բերումով լուսահոգի հորս թաղմանը ներկա չեմ գտնվել:


    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     06.07.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3974 | 0 | 0
Facebook