Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵՐԲ ԿԻՆԸ ՎԱՍՏԱԿՈՒՄԱ ՄԱՐԴ ՏԻՏՂՈՍԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
04:47, հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ.
ԵՐԲ ԿԻՆԸ ՎԱՍՏԱԿՈՒՄԱ ՄԱՐԴ ՏԻՏՂՈՍԸ
    

Հռչակավոր կինոռեժիսոր Բրայեն Դե Պալմայի ՝՝Սպիավոր դեմքով մարդը՝՝ ֆիլմում (1983) կա կնոջ մի կերպար, որը հանդիսանումա իմ իդեալը: Էս տեսակ կինը ՄԻՇՏ գիդի իրա ընտրությունը, ունի բարոյական հստակ կողմնորոշիչներ, գիդի, թե ՈՒՄՆԱ պետք սիրել ու ընդունել որպես սիրո արժանի տղամարդու:

Խնդիրը նրանումնա, որ կնոջ սերը իրանից նաև հրեշավոր վատ բանա ներկայացնում, քանի որ նրա սերը որպես կանոն խտրականություն չի ճանաչում: Կյանքը ցույցա տալիս, որ կինը ընդունակա սիրելու նույնիսկ ամենացածրին, հանցագործ տեսակին, ավազակին, փթիրին ու տականքին:

Նշված ֆիլմի դրվագում ներկայացվածա կնոջ բացառիկ՝ ՄԱՐԴ կերպարը, ով իրերն ու երևույթները կոչումա իրանց անվանումներով, այսինքն՝ լրիվ ադեկվատա գնահատում իրականությունը ու տղամարդուն:

Ֆիլմի գլխավոր հերոսի մոր՝ որպես կնոջ համար, կարևորը ՄԱՐԴ հասկացություննա, այսինքն նա, ով չի պորտաբուծում հասարակության հաշվին, չի սպանում, չի կողոպտում, չի թալանում ուրիշին, այլ ապրումա իրա սեփական քրտինքով ու հալալ աշխատանքով: Էս տեսակ կինը իրավունք ունի կոչվել մեծատառերով ՄԱՐԴ, ով հավատարիմ իրա որդեգրած բարոյական սկզբունքներին հրաժարվումա որպես զավակ ճանաչել անգամ իրանից ծնված որդուն, ով անմաքուր կյանքովա ապրում: Կինը փաստորեն սրանով հաղթահարումա իրա մայրական՝ սիրելու բնազդը: Նա վերա բարձրանում ու առաջին տեղումա դնում հասարակական համակեցության ու բարոյականության կանոնների պահպանությունը, մեծամասնության համար ու նույն մեծամասնության կողմից ՄԱՐԴ ընկալվելն ու կոչվելը: Հետևաբար իրա՝ որպես բարոյականությունից հասկացող կնոջ համար, միևնույն չի, թե իրա տղան ի՛նչ միջոցովա փող վաստակում: Ըստեղից էլ ժնվումա օրինաչափ արձագանքը. ՝՝Հե՛տ վերցրու քո անիծյալ փողերը՝՝:

Սա շատ կարևորա:

Էն կնոջ համար, ում համար միևնույնա, թե ոնցա իրա ամուսինը կամ տղան փող վաստակում, ուրեմն բարոյապես շատ ցածր կինա՝ կեղտա: Էդ տեսակ կնոջը հարգելու և ո՛չ մի պատճառ չկա: Կարելիյա համոզված ասել, որ եթե կանայք մերժեյին իրանց ձեռը, կամ՝ ոտը խնդրող ոմն մեկին, ով իրա ապրուստը հոգումա թալանով, խաբեբայությամբ, քցոցիյով, ապա հանցավորությունը խիստ կպակասեր ու հասարակությունն էլ իրա մեծամասնությամբ ազատ շունչ կքաշեր: Նման տեսակ կինը փաստացիորեն հանդիսանումա հանցագործությանը ԱՅՈ ասող արարած: Գաղտնիք չի, որ կինը փող սիրող արարածա ու որպես էդպիսին ինքը իրա ընտրության հարցում լրիվ ուրիշ ելակետային պահանջներ ու նպատակներ ունի նրանից, ումը որպես ամուսինա ընտրում: Էս առումով մեծամասամբ կինը տղամարդ ընտրելուց տղամարդու վրա նայումա որպես իրա պահանջների ու ցանկությունների բավարարման միջոցի, բայց ոչ երբեք՝ նպատակի: Որդեղ փող, ընդեղ՝ հանցագործ մտածողության ձև:

Կարելիյա ավելի հեռուն տանող եզրակացություն կատարել ու ասել, որ փաստորեն, ամեն մի հանցագործության թիկունքում ուղղակիորեն թե՝ անուղղակիորեն կանգնածա կինը, իրա՝ տղամարդու հանդեպ փողային պահանջներով, տղամարդու կողմից փող աշխատելու ճանապարհների մասին քար - անտարբերությամբ:

Կյա՛նքնա էդ ցույց տալիս ու ապացուցում:


    

    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     05.07.2018
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4313 | 0 | 0
Facebook