Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Մեր եկեղեցու դժբախտությունը նման հոգևորականներն են

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
01:46, երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ.
Մեր եկեղեցու դժբախտությունը նման հոգևորականներն են
    

Վեհափառ Տե՛ր,
     Երկար էի մտածում այս տողերը գրելու համար, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտ մեկ տարի առաջ իմ կարգալուծության տնօրինությունը ստացա ֆեյսբուքից և մեկ տարի համբերատար լռելով՝ սպասում էի Ձերդ սրբության բացատրությանը և իրական պատճառներին։ Սոցցանցում գրված էր, որ կարգալույծ եմ եղել թեմական խորհրդի և թեմակալ առաջնորդի խնդրանքի համաձայն, այդ իսկ պատճառով այսօր նույն կերպ՝ համացանցով դիմում եմ Ձեզ։
     Վեհափառ Տեր, 2015 թ․ սկսյալ, ես՝ որպես Ռումինիայի Հայոց թեմի փոխառաջնորդ, նամակցությամբ միշտ տեղեկացրել եմ Ձեզ՝ թեմի առաջնորդ Տաթև եպս․Հակոբյանի անօրենությունների և բարոյազուրկ լինելու վերաբերյալ։ Եվ այդ բոլորը՝ փաստերով հանդերձ 2016 թ․ներկայացրել եմ վեց եպիսկոպոսների առջև, որոնք նույնպես ականջալուր չեղան իմ ասածներին՝ պահանջելով ներկայացնել փաստերը և հեռանալ, հակառակ դեպքում, եթե հրապարակեի, կարգալույծ կլինեի։ Իսկ Ձերդ սրբության կարգադրությունն էր այդ ժամանակ, որ որևէ խնդիր չբարձրացնեմ և վերադառնամ Ռումինիա և փակեմ խնդիրը։
     Ես, խոնարհաբար անսացի Ձեր հորդորին, բայց արդյունքը եղավ ապարդյուն, ես համացանցով կարգալույծ եղա։ Իսկ Տաթև եպիսկոպոսը ներկայացրեց, որ ես կարգալույծ եմ եղել բաժանության պատճառով։ Ինչը բացահայտ սուտ է, որովհետև ես կարգալույծ եղա ոչ թե բաժանության պատճառով, այլ բաժանվեցի կարգալուծության պատճառով, ինչն իմ անձնական խնդիրն է այսօր, և ընդլայնվել չեմ ցանկանում։ Միայն նշեմ, որ կինս, այս տարիների ճնշումների և Տաթև եպիսկոպոսի հալածանքների պատճառով հեռացավ։ Հեռացա նաև ես․․․ Մի մարդ, ով 20 տարի և ավելին եղել է Ռումինիայի հայոց թեմի սպասավորը, 15 տարուց ավել եղել փոխառաջնորդ, 1 տարուց ավել առաջնորդական տեղապահ, զոհել է ամեն բան, մինչև իսկ իր ընտանիքը հանուն թեմի՝ այսօր ապրելու խնդրի առաջ է կանգնած։ Եվ ոչ միայն ես, այլև 800 տարվա պատմություն ունեցող թեմը։ Եվ այդ ամենը Տաթև եպիսկոպոսի 7 տարվա առաջնորդության տարիների արդյունքն են։ 50 տարուց ավելի նախկին առաջնորդ, լուսահոգի Տիրայր արք. Մարտիկյանի առաջնորդության տարիներին մեր թեմը անցավ կոմունիստական ծանր լծի և թոհուբոհի միջով, բայց երբեք ու երբեք չխարխլեց իր հիմքերը։ Իսկ այսօր, թեմը կորցրել է ֆինանսական կարողությունների 80 տոկոսը, զրկվել է դարերով թեմին պատկանող հողատարածքներից և այս գործընթացը շարունակական է։
     Իմ և Տաթև սրբազանի հարաբերությունների լարման պատճառը այս ամենի բարձրաձայնումն էր իմ կողմից Թեմական պատգամավորական ժողովի ժամանակ և որ հանգուցալուծվեց իմ՝ նրա կողմից անբարո քայլերի բացահայտումը։ Ըստ նրա, վեհափառ Տեր, Դուք հորդորել էիք նրան կին ունենալ, և նա առաջարկություն էր արել թեմի ռումինացի երիտասարդ քարտուղարուհուն, ով և պատմել է ինձ և ցույց տվել հաղորդագրությունները։ Բայց քանի որ սպառնալիքներ է ստացել, խնդրեց լռել այդ մասին։ Այդ աղջիկն էլ հեռացել է վաղուց, բայց փատերը կան։ Ձայնագրությունը... Պատմական թեմի կործանումը Ձեր ուսերին է, քանի որ այս ամենն իմանալով՝ լռեցիք և փորձեցիք ծածկել։
     Ի գիտություն ասեմ, ես այս խնդիրները բարձրաձայնել եմ հազար անգամ, երբ հոգևորական էի և քանի որ այդպես էլ արդյունք չեղավ իմ բարձրաձայնումներին, նշեմ, որ ես, լինելով ռումինահայ, այս բոլորը բարձրաձայնելու եմ, փաստեր և ձայնագրություններ հրապարակելու՝ մինչև այս անբարո եպիսկոպոսին դատարանների և պետական մարմինների միջոցով երկրից դուրս շպրտելը։
     Այսօրվա տիրող իրավիճակը և այս նամակս թող ձեզ սթափության կոչ անի, Ձեր և մեր եկեղեցու դժբախտությունը նման հոգևորականներն են, որոնք միշտ և ամենուրեք պախարակում են Ձեր անունը։


     Պողոս Բոգդան
     Նախկին՝ Տ․ Եզրաս քահանա Բոգդան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3623 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ