Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Արարչագործության մասին օլիմպիական առասպելը

13:20, ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ.
Արարչագործության մասին օլիմպիական առասպելը

Սկզբում քաոսից ծնունդ առավ մայր Երկիրը` Գեան, և քնի մեջ ծնեց որդուն` Ուրանոսին: Լեռնային բարձունքներից խանդաղատանքով նայելով քնած մորը` Ուրանոսը նրա աճուկին բեղմնավորված անձրև հեղեց, և մայր Երկիրը ծնեց խոտերը, ծաղիկներն ու ծառերը, ինչպես նաև դրանցով սնվող թռչուններին ու կենդանիներին: Այդ նույն անձրևից սկսեցին հոսել գետերը, իսկ բոլոր իջվածքները լցվեցին ջրով` գոյացնելով լճերն ու գետերը:

Մայր Երկրի առաջին զավակները հարյուր ձեռք ունեցող երեք գիգանտներն են եղել, հետո ծնվել են երեք միակնանի կիկլոպները, որոնք վիթխարի պատեր են կառուցել Թրակիայում, Կրետե կղզում և Լիկիայում:

Ուրանոսն իր որդիներին բանտարկել էր գետնի տակ: Տառապող զավակների հառաչանքները սրտաշարժում են Գեային, և նրա դրդմամբ Կրոնոսն ապստամբում է հոր` Ուրանոսի դեմ: Նա հարձակվում է Ուրանոսի վրա, մանգաղով կտրում է նրա սեռական անդամը` նրան զրկելով բեղմնավորելու կարողությունից: Առասպելաի մեկ այլ տարբերակի համաձայն` հաշմված Ուրանոսի` երկրի վրա ընկած արյան կաթիլներից ծնվել են գիգանտները, իսկ նրա սերմը ծովն ընկնելու հետևանքով առաջացած փրփուրից էլ ծնվել է գեղեցկության ու սիրո աստվածուհի Ափրոդիտեն: Ըստ Հոմերոսի` Ոդիսևսը Սիցիլիայում հանդիպել է գիգանտների որդիներին: որդիներին է հանդիպել:

Երբ բժշկության աստված Ասկլեպիոսը (լատինական ձևը` Էսկուլապ) հարություն է տալիս մահկանացուներին, աստվածների սահմանած կարգ խախտելու համար, որի համաձայն մարդը զրկված էր անմահությունից, Զևսը կայծակի հարվածով սպանում է Ասկլեպիոսին: Զայրացած Ապոլոնն էլ սպանում է կիկլոպներին, որոնք կռել էին Զևսի կայծակը: Սպանված կիկլոպների ստվերները բնակություն են հաստատում Էթնա հրաբխային լեռան մութ ու մռաայլ քարայրներում:

Ուրանոսի մասին հայրիշխանական առասպելն օլիմպիական կրոնական համակարգը պաշտոնապես ընդունել է: Ուրանոսը, որի անունը «երկինք» է նշանակել, կարողացել է նախահոր հաճությանն արժանանալ, քանի որ նրան նույնականացրել են հովվական Վարունա աստծու հետ, որը պատկանել է արական եռաստվածությանը: Աստծու հունական անունը ծագել է «Ուր-անա» («լեռների թագուհի», «ամռան թագուհի», «քամիների թագուհի» կամ «վայրի ցուլերի թագուհի») բառի արական սեռի ձևից: Ուր-անան աստվածուհի է եղել: Ուրանոսի ամուսնությունը Մայր երկրի` Գեայի հետ վկայում է Հյուսիսային Հունաստան վաղ հելլենների ներխուժման մասին, որը Վարունային երկրպագող մարդկանց թույլ է տվել պնդել, որ իրենց աստվածը տեղացի ցեղերի հայրն է եղել` ընդ որում ընդունելով, որ նա Մայր երկրի որդին է:

Հիշատակումն այն մասին, որ երկիրն ու երկինքն իրարից բաժանվել են մահացու թշնամանքի պատճառով, ապա միացել են, Էվրիպիդեսինն է: Մահացու թշնամանքը հայրիշխանական ու մայրիշխանական սկզբունքների բախման դրսևորում է, որը տեղի է ունեցել հելլենների ներխուժման արդյունքում: Գիեսը («հողից ծնված») անվան այլ ձև է ունեցել` «gigas» («գիգանտ»), իսկ առասպելում գիգանտները նույնացվում են Հյուսիսային Հունաստանի լեռների հետ:

Կիկլոպները, հավանաբար, հիշեցնում են հինհելլենական դարբինների համայնքի մասին: «Cyclops» եզրը «կլորաչք» է նշանակում. շատ հնարավոր է, որ նրանց ճակատին համակենտրոնաձև (բոլորաձև) եզրագծերով դաջվածք է եղել՝ ի պատիվ իրենց վառարանների աղբյուր արևի: Թրակիացիները դաջվածքներ են արել ընդհուպ մինչև դասական ժամանակները: Համակենտրոնաձև եզրագծերը դարբինների գաղտնախորհուրդների մի մասն են եղել. գավաթ, սաղավարտ կամ ծիսական դիմակ պատրաստելու համար դարբինները նշաններ են արել մետաղական տափակ սկավառակի վրա՝ կենտրոնից հեռացող շրջագծեր տանելով: Կիկլոպները կարող էին միակնանի լինել նաև այն իմաստով, որ դարբինները հաճախ մի բանով ծածկել են իրենց մի աչքը, որպեսզի այն պաշտպանեն թռչող կայծերից: Հետագայում այդ կապերը մոռացվել են, և առասպելագիրները, դրսևորելով բավականաչափ երևակայություն, կիկլոպներին դարձրել են Էթնա հրաբխային լեռան քարանձավների բնակիչներ՝ հնարավոր է, այն բանի համար, որպեսզի բացատրեն լեռան խառնարանի գագաթին կրակի ու ծխի հայտնվելը:

Թրակիայի, Կրետեի ու Լիկիայի միջև մշակութային սերտ կապ է եղել, և թվարկված վայրերում կիկլոպները շատ հայտնի են եղել: Վաղհելլենական մշակույթը տարածվել է նույնիսկ Սիցիլիայում, սակայն բացառված չէ, որ Սիցիլիայում կիկլոպների առկայության մասին պատումը «Ոդիսական» պոեմում հենց Հոմերոսի երևակայության արգասիք է:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2624 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ