Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ով լազուրին լաջվարդ չասի

16:45, կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Ով լազուրին լաջվարդ չասի

Ով լազուրին լաջվարդ չասի,

Նրան ինչպե՞ս գովաբանեմ,

Ներբողն ի՞նչ է, թե ոչ քասիդ.

Խեժը խնկո՞վ բարեբանեմ։

Ով գրգասուն կույսին չասի,

Որ տմույն է իր սիրելին,

Մուգ ու մութի պղտոր թասի

Նսեմն է լոկ իմ կիսելին։

Ով անհունը երկու չանի

Եվ չընդմիջի պարզ մասերի,

Թող իմ մատից մի փուշ հանի,

Որ չհարեմ ձախ-աջերի։

Կենտրոնամետ գուցե մնամ

Կույսի գրկում այս դյուրաձեռ,

Հարբելուց ետք ի՞նչ իմանամ

Ուշ աշուն է, թե՞ ցուրտ ձմեռ։


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9222 | 0 | 0
Facebook