Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վիրավորված Կարենը և «սպասի ասեմ» բարեփոխիչները

Հեղինակ
Հեղինակ`
Հեղինակ
12:54, կիրակի, 24 հունիսի, 2018 թ.
Վիրավորված Կարենը և «սպասի ասեմ» բարեփոխիչները
     Նորից գամվել եմ համակարգչի առաջ ու նայում եմ մեր գժուկներին։ Մի խանդավառություն մի տոնականան տրամադրություն, ու սա ուղեկցվում է թոք-շոու հիշեցնող ուղիղ հեռարձակումներով։ Անգամ «Ազատության» օնլայնն այդքան անխափան չեր, ինչքան մեր եկեղեցու ապագան մտքում կերտած ջահել-ջիվաներինը։ Մինչև հիմա ապշած եմ հայ եկեղեցու նման հանդուրժողական կեցվածքի վրա, ախր փողոցում պայքարողները նույն փողոցային գռեհկությամբ թակում են թեմակալ առաջնորդների դռները և ասում են՝ եկել են սուրբ հայրապետ փնտրելու։ Առավել ապշած եմ Յազիչյան պատմաբանի վրա, նա մոռանալով իր պատմաբան լինելու փաստը, սահմանագիծ է սահմանում կանանց հագու կապի համար, թե ով ոնց գա եկեղեցի` մոռանալով, որ նոր ենք Էլթոն Ջոնին ճանապարհել, ու սա այդքան էլ ակտուլ չէ։ Յազիչյանին մի կերպ ընկալում եմ՝ պատմության նրա վրիպակներից հետո, ավելին չէի սպասի։ Ինձ շատ բարկացնում է ծոմ պահած (չեմ զարմանա, որ հետո հացադուլ դառնա) բարի ժպիտով սադրիչները։ Այս բառից թող չվիրավորվեն տղաները, սադրիչը պոզերով չի լինում։ Ուրեմն՝ նրանք «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ֆեյսբուքյան էջում բոլոր իրենց դեմ դուրս եկածներին արգելափակել են, մնացել են իրենք, աթեիստները, հեթանոսները ու աղանդավորները, ինչպես Կարենը կասեր՝ իրենց ավելացող մշտական շարքը։ Այս տղաներն ուղիղ միացում են կազմակերպում ու ով ինչ հայհոյանք ունի էտ առաջնորդներին տալիս է (արդեն նշեցի ովքեր են) ու էս մեր եկեղեցու լավը ուզողները հոգևորականներին դարձնում են թիրախ, թե բա մեր ուզածով չի խոսում, ինչ գիտեք, գրեք: Ընդ որում՝ առաջնորդներին էլ ասում են՝ բա մենք սիրով ենք եկել։ Սիրո նոր էվոլուցյան ավելի ցայտուն է դառնում, երբ նրանք «արի բազառ ենենք ապ» դեմքով մտնում են առաջնորդարաները։ Անկեղծ լինեմ՝ տհաճ է այս փողոցային կեցվածքը, երբ սրանք փորձում են փչացնողի տրամադրությամբ խոսել առաջնորդների հետ, հարց տամ ձեզ՝ ո՞վ եք դուք, որ այդ եկեղեցիների առաջնորդարաներն եք մտնում, գիտե՞ք, որ դրանք վեհափառի գահակալության ժամանակ է կառուցվել, իսկ դուք մտնում եք այդտեղ ու ամբարտավանի նման ձեզ գառնուկ պատկերացնելով՝ բա հլը մի րոպե էս ինչ էս ասում։ Երիտասարդներ, մի՛ փորձեք մեր հոգևորականների համբերությունը, շատ ցավոտ կլինի, երբ նրանք ձեզ այլևս չհանդուրժեն, դուք գլուխներդ դրել եք պատին ու բրդում եք: Զգո՛ւյշ եղեք, այդ պատը ձեզ վրա չքանդե՛ք։ Քանի շուտ է, փոխե՛ք ձեր կեցվածքը և միացե՛ք ճշմարիտ քրիստոնյաներին։
    
    
Աղբյուրը` facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3757 | 0 | 0
Facebook