Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞Վ ԵՄ ԵՍ․․․Հեղինակ Մերի Գևորգյան

Մերի Գևորգյան
18:24, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Ո՞Վ ԵՄ ԵՍ․․․Հեղինակ Մերի Գևորգյան

Ողջույն ․․ ես Մերի Գևորգյանն եմ ես էլ ինչպես բոլոր ինձ նման մարդիկ հպարտանում եմ իմ անձով որովհետև ես որոշել եմ, որ ես նման չեմ բոլորին։ Ես անչափ շատ եմ սիրում երբ դիմացինս գիտի իմ անունը և ամենահինալին ինձ համար իմ անունը հիշելն է։ Դեյլ Քարնեգին ասում Է ՝ «Եթե ցանկանում եք մարդուն դուր գալ և արժանանալ նրա ջերմ վերաբերմունքին, հիշեք նրա անունը, քանի որ մարդու անունը իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է ցանկացած լեզվով» ։

Այո գուցե ես ունեմ աչքեր, բերան, ականջներ, ձեռքեր, հենց այն տեղում, որտեղ ունեն բոլոր «մարդ» կոչվող էակները։ Բայց կա մի բան որը ամեն մեկի մոտ յուրահատուկ է դա «հոգի» կոչվածն է, որը մարդկության պատմության մեջ ոչ ոք չի տեսել չգիտի դրա տեղը, չգիտի դրա գույնը, ձևը, անգամ չգիտի, թե հոգին «դա» է, թե «նա» ։ Ես հասկացել եմ, թե ինչու են մարդիկ ծնվում միևնույն ժամանակ իրար շատ նման, բայց նաև շատ տարբեր։ Սկզբում ամաենատարբեր բնավորությունների տեր մարդկանց հանդիպելով կյանքում չես հասկանում, թե իրականում որն է քոնը, դրա համար քեզ կորցնում ես այս կայանքում և վերագտնում ես միայն այն ժամանակ երբ վերագտնում ես «ՔԵԶ» քո եսը։ Ես որոշեցի այս տողերը գրելիս արտահայտել այն ինչ զգում եմ և այն ինչը իրականում իմն է և հորինված չէ։ Փաստորեն ես այստեղ էլ պետք է լինեմ «Ես» և առհասարակ այս կայանքում սովորեք մարդիկ հիմա թրենդային է «ՔՈ ԵՍ» - ը ցույց տալը այն ինչ իրականում դու ես, ոչ թե չակաերտների մեջ այլ առանց չակերտների։

Ո՞վ եմ ես…ես ամեն օր տարբեր ժամերի բայց մտածում եմ այդ հարցի շուրջ: Սկզբում կանգ առա այն մտքի վրա, թե Ես մի սովորական հայ աղջիկ եմ, որը ուզում է ապրել ազատ և անկախ երկրում` արժանավայել կյանքով: Իսկ ինչ պետք է անեմ ես դրա համար: Հավանաբար այն, ինչ որ պահանջվում է յուրաքանչյուր սովորական մարդուց` լավ սովորել, լինել ազնիվ, ճշտապահ, լինել սկզբունքային և երբեք չդավաճանել ինքս ինձ: Բայց հետո ես ինձ բռնացրի այն մտքի վրա, որ ես սովորական չեմ, թե չէ ինչու հենց ես պետք է 22 տարի առաջ մայրիկիս ցավ պատճառելով ու հիմա նրա հիվանդության պատճառը դառնալով լույս աշխարհ գայի։ Ես շատ եմ մեղադրում ինձ, որ ծնվել եմ, մեկ մեկ Աստծուն բողոքում եմ, որ իմ նման անտաղանդի փոխարեն կարող էր ստեղծել մեկ ուրիշին այնպիսի մեկին ով իրոք արժանի կլիներ, կունենար տաղանդ, ու թ՛ե ֆիզիկապես, թ՛ե հոգեպես, կտարբերվեր մնացած մարդկանցից։ Բայց հաճախ մտածում եմ, որ եթե ես եմ ապա իմ մեջ էլ կա այն առանձնահատկությունը, որ ճիշտ է արտաքնապես չի երևում, բայց գուցե ներքուստ այն գոյություն ուն՞ի։ Աշխարհը իմ շուրջն է պտտվում, մարդիկ ովքեր նույնիսկ հիմա կարդում են այս սրտի խոսքերը, ես տեսնում եմ ինձ հայելու միջոցով, իսկ առանց հայելու միայն զգում եմ ինձ։ Սա մի հոգեվիճակ է, որը ես երևի չկարողանամ լիովին բացատրել, բայց այն, որ ես տարբերվում եմ՝ դա հաստատ եմ որշել։
     Ես գիտակցում եմ, որ մեծ բաների հասնելու համար պետք է ավելի շատ աշխատեմ: Հեռավորությունը չնչին բան է, երբ այն հաղթահարելու պատճառ ունես։ Նույնիսկ մեծ ընդունակություններ ունենալու դեպքում աշխատասիրությունը պարտադիր պայման է: Կյանքում ավելի շատ գնահատում եմ մարդկային գործոնը: Երբեք չեմ ընդունել այն մարդկանց, որոնք գերադասում են նյութական արժեքները: Ցավոք սրտի, հիմա գերակշռում են այդպիսիները: Չեմ կարծում, որ ես երբևէ այդպիսին կդառնամ, որովհետև իմ ընտանիքում բոլորն են այդպես մտածում և շարժվում այդ սկզբունքով: Ես գտնում եմ, որ մարդը պետք է կարողանա քայլել ժամանակի հետ, հետ չմնա կյանքի ռիթմից: Պետք է լինել պրակտիկ, լավատես: Օրինակ ես կաշխատեյի նույնիս ցածր աշխատավարձով, եթե դա լիներ հետաքրքիր, բայց ավելի լավ է ընտրել այնպիսի մասնագիտություն, որը կլինի և’ հետաքրքիր, և’ շահութաբեր օրինակ՝ լրագրությունը կամ հաղորդավարի աշխատանքը: Ես աշխատում եմ ինձ շրջապատել այնպիսի մարդկանցով, որոնք կիսում են իմ համոզմունքները։ Ես այն մարդն եմ ում մեջ մի համառություն կա, որը չի թողնում, որ ուրիշների կամքով վախի մատնվեմ։ Ամեն անգամ, երբ մեկը փորձում է ինձ վախեցնել, խիզախությունը մեջս գլուխ է բարձրացնում։
     Ես այն մարդն եմ ով բոլորին կների իրենց հպարտության համր, բայց միայն, թե իրենց հպարտության ճանապարհին իմ հպարտությանը չդիպչեն։ Ես այս դեպքում միշտ ասում եմ, որ այն հպարտությունը, որը դեմ է դուրս գալիս չարախնդությանն ու ծաղրանքին խելացի է ու գովելի։ Մենք բոլորս սիրում ենք դասեր տալ, թեև սովորեցնում ենք բաներ, որոնք ինքներս էլ կարգին չգիտենք։ Ես այն մարդն եմ, ով մեկ անգամ իր կյանքում հուսխաբ լինելուց հետո գուցե այն պատճառով, որ անկայուն մարդու եմ հանդիպել, կամ հանգամանքներն են իրենց կամքը թելադրել, երբեք չեմ հանձնվում և չեմ ապրում անհաղորդ սրտով, որովհետև այսքան ժամանակ իմ սովորածը ինձ միայն համոզել է, որ մարդիկ այնքան շատ են փոխվում, որ ամեն անգամ կարող ես նրանց մեջ ինչ-որ նոր բան նկատել։ Աշխարհում ամեն ինչից շատ սիրում եմ գրքերը, ինձ համար չկա ավելի մեծ բան քան ընթերցանությունը։ Ընթերցանությունից բացի մնացած բաները մարդուն այնքան արագ են հոգնեցնում։ Հաճախ միտքս զբաղեցնում են այս տողերը՝ Մենք մարդկային ենք որովհետև սևեռուն հայացք ունենք դեպի աստղերը, թե մենք սևեռուն հայացք ունենք դեպի աստղերը որովհետև մենք մարդկային ենք, բայց այդպես Էլ միտքս տանջվում, բայց պատասխան չի գտնում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5759 | 0 | 0
Facebook