Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամփոփիչ ստուգման և որակավորման քննություն Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում

18:02, ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Ամփոփիչ ստուգման և որակավորման քննություն Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում

Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց 2017-2018 ուս. տարվա միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով «Խոհարարական գործ» մասնագիտությամբ (որակավորումը խոհարար) պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննությունը:
     Քննությունը անցկացվեց գեղեցիկ ձևավորված կաբինետում, որտեղ պատկերավոր ձևով ցուցադրված էին տարբեր ազգային խոհանոցների կերակրատեսակների լուսանկարներ՝ իրենց բաղադրատոմսերով:
     Շրջանավարտները հմտորեն ներկայացրեցին հայ ազգային խոհանոցի, ինչպես նաև ամերիկյան, հնդկական, եվրոպական և այլ ազգերի խոհանոցների առանձնահատկությունները:
     Շրջանավարտները ցուցադրեցին ալբոմներ իրենց մեկ տարվա կատարած աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվեցին նաև դրվագներ հունիս ամսին կայացած ազգային ավանդական կերակրատեսակների ցուցադրման փառատոնից:
     Շրջանավարտները քննության ընթացքում աչքի ընկան իրենց գիտելիքներով, կարողություններով և հմտություններով, բացի տեսական հարցերից ներկայացրեցին նաև գործնական աշխատանքեր՝ «Կերակրատեսակների պատրաստում և ձևավորում / նախուտեստ, հիմնական ուտեստ, աղանդեր/» մոդուլից:
     Շրջանավարտներից շատերը արդեն իսկ աշխատում են որպես խոհարար:
     Գործող կարգի համաձայն քննության ավարտից հետո հանձնաժողովի նախագահը ՀՀ ԿԳ նախարարություն ներկայացրեց հաշվետվություն քննության արդյունքների վերաբերյալ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3723 | 0 | 0
Facebook