Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Մի տխրեցնող համեմատություն վերջին օրերի ամենաաղմկահարույց բացահայտման հանգույն

17:30, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Մի տխրեցնող համեմատություն վերջին օրերի ամենաաղմկահարույց բացահայտման հանգույն

Հին Հունաստանի քաղաք-պետություններից մեկը` Թեբեն, մ.թ. ա. 4-րդ դարի 70-ական թվականներին ղեկավարել են երկու հայրենասեր, ժողովրդավար ու ոչ ընչաքաղց անձինք՝ Էպոմինոնդեսն ու Պելոպիդեսը, որոնց բացառիկ տաղանդի ու անմնացորդ նվիրման շնորհիվ թեբեացիները ոչ միայն կարողացել են հաղթել անպարտելի համարվող Սպարտային, այլև շուրջ երկու տասնամյակ Թեբեի համար ապահովել են հունական քաղաք-պետություններից ամենահզորի կարգավիճակ:


     Այս համառոտ նախաբանից հետո ուզում եմ հիշատակածս անձանցից երկրորդի` Պելոպիդեսի առաքինության մասին վկայող մի փոքրիկ դրվագ ներկայացնել ձեր ուշադրությանը, ուզում եմ նրա կերպարը մեր չարաբաստիկ «զորավար» Մանվել Գրիգորյանի արգահատելի կերպարի կողքին դնել, որպեսզի համեմատեք այդ զորավարին մեր տխրահռչակ «զորավարի» հետ ու ձեր վերաբերմունքը մեր «զորավարի» նկատմամբ նաև կոնկրետ օրինակի վրա հիմնված զուգահեռով ամրապնդեք:

Պատշաճ կրթություն ստացած Պելոպիդեսը թեպետ հարուստ ընտանիքի զավակ է եղել (իսկ մեր «զորավարը», ինչպես գիտեք, հազիվ տառաճանաչ է), բայց պատանեկան տարիներից սկսած ինքն իրեն վարժեցրել է համեստ կյանքի ու զրկանքների ու լիովին անտարբեր է եղել հարստության նկատմամբ:

Երբ մի անգամ ընկերները նրան նախատել են, թե նա փող ունենալու, փող կուտակելու հակում ամենևին չի դրսևորում` պնդելով, թե առանց փողի ապրելն հնարավոր չէ, Պելոպիդեսը պատասխանել է.

«Նայած` թե ում համար հնարավոր չէ», - ու մատնացույց է արել ճակատամարտերի ընթացքում վերքեր ստացած ու հաշմանդամ դարձած զինվորներից մեկին:

Երբ նա մեկնել է պատերազմի, կինը խնդրել է զգույշ լինել ու կյանքը չվտանգել:

«Դա ուրիշներին պետք է ասել, - պատասխանել է Պելոպիդեսը, - իսկ զորահրամանատարը պետք է պահպանի իր համաքաղաքացիների կյանքը»:


     Նկարում ՝ Պելոպիդեսի մահը: Նա թեպետ զոհվել է ճակատամարտում, բայց նրա ղեկավարած բանակը հաղթել է հակառակորդին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2921 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ