Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՎԵՃ. "Մանվել должен сидеть в тюрьме!?"

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
05:16, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՎԵՃ. "Մանվել должен сидеть в тюрьме!?"

Նրանք, ովքեր մի քիչ հոդաբաշխ խոսքին տիրապետում են, խոսում են, թե ըսենց կոչված ՝՝ապրիլյան պատերազմին՝՝ սննդամթերքի, հագուստի, փամփուշտների պակասա զգացվել: Հա, եթե զգացվելա, բայց ինչի՞ են Մանվելի անունը տալի, երբ Մանվելը Պաշտպանության Նախարարության մատակարարումների համար պատասխանատու անձ չի, կապված չի ի պաշտոնե որևէ կերպ նման մատակարարումների հետ: Ասենք թե, ԱԱԾ - ի քննչական ծառայությունը ապացուցեց, որ Մանվելի պահեստում հայտնաբերված ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՐԿՂ ապրանքները ու մի ցինկ փամփուշտները Մանվելնա յուրացրել, հմի դրանից ի՞նչ... Պտի ապրիլյան կատաստրոֆայի շառը քցեն Մանվելի վրա՞... Ուրեմն ստացվումա, որ ՊՆ թիկունքի, մատակարարումների պետը Մանվելնա, որը զբաղացնումա ի հեճուկս Սահմանադրության էրկու պաշտոն ու էդ մասին բոլորը տեղյակ են, բայց ձեն չեն հանել էսքան ժամանակ: Մյուս կողմից էլ, ուրեմն էս տեսակ ՝՝բացահայտումը՝՝ նշանակումա, որ Մանվելի կողմից յուրացրած վեց, թե քսան արկղ տուշոնկի ու խտացրած կաթի հույսինա մնացել ամբողջ հայկական բանակը՝ թվով մի քանի տասնյակ հազար մարդ - զինվոր ու հետտևաբար, սովածա մնացել ապրիլյան կռիվների՞ն: Սա ուղղակի հիմար պրոպագանդայա, որ վարվումա զուտ Մանվելի անունը ոչնչացնելու համար:

Բայց ես ուրիշ բան էլ եմ մտածում: Միգուցե Մանվելով ուզում են ամբողջ 2016 թ - ի Ապրիլյան կատաստրոֆայի շղթան փակեն... Այլապես ընենց տոնով են խոսում, որ կարծես էդ կատաստրոֆայի համար պատասխանատուն մենակ Մանվելնա. չկա ո՛չ ՀՀ ՊՆ շտաբի պետ, ոչ էլ պաշտպանության նախարար... Այնինչ Մանվելը իրա ՝՝Երկրապահ՝՝ կոչված կառույցով ՊՆ համակարգի մաս չի հանդիսանում ու դրանով որևէ պատասխանատվություն չի կրում և ոչ մի մատակարարման, ոչ էլ՝ որևէ
     մի ռազմական գործողության համար:

Դեմ չեմ, թող Մանվելի նման չոբանը պատժվի, բայց այնուամենայնիվ ոչ էսքան անգրագետ ձևով, որի հեռակա նպատակները կասկածանքի ձևով նշեցի արդեն քիչ վերը:

Հաջորդ հիմարությունը, որը ասվեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան կոչեցյալ Ավետիք Իշխանյանի կողմից էդ իբր Գորիսում Մանվելին աղջիկներ փողոցից մատակարարելու մասին էր: Է՞, համապատասխան աղջիկները մատուցում են համապատասխան ծառայություններ, ըլնի էդ Գորիսում, Ղափանում, Երևանում, թե՝ Կիրովականում: Թե՞ սովոր ենք մարմնավաճառներից օգտվել մենակ Երևանի փողոցներից: Ավելի՛ կոնկրետ, ՝՝իրավապաշտպան՝՝ կոչեցյալ, կոնկրետ փաստերդ ներկայացրա դատարան, թե ունես, թե չունես, ի՞նչ մի արևմտյան սեքս - փիառի մեթոդաբանություն ես կիրառում: Ի դեպ, զոռով ոչ մեկը փողոցից համապատասխան ծառայություն մատուցող աղջիկ չի պատվիրում: Ամեն բան ըլնումա ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ. համապատասխան գնի դիմաց՝ համապատասխան ծառայություն:

Թերևս, էսօր արդեն անհրաժեշտություն կա, որ այսուհետ տղամարդիկ բժշկի թղթով մտնեն քաղաքական դաշտ ու հայտարարեն էն մասին, որ կատարյալ իմպոտենտ են՝ բռնաբարությունների թեման իրանց անձի շորջը մեկընդմիշտ փագելու համար: Զզվցրիք արա ձեր էշշություններով: Գնացեք ձեր մանվելական առասպելները պատմեք հարևանի կատվին:

ԱԱԾ - ն էսօր վարվեց ՝՝ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՓՈԽԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ՝՝ ֆիլմի հայտնի հերոսի՝ Ժիգլովի նման: Պե՞տք էր հրաժարական տար Մանվելի տղեն ու պետքա Երկրապահ ցրվի՝ սարքեցին տուշոնկեքի ու զինամթերքի գորձը: Մեթոդը հասկանալիյա, հանցագործը, չարագործը պետքա նստի: Բայց կնստի՞... Ձերբակալությունը ու քթնված ապրանքը բնավ չի վնասում անմեղության կանխավարկածը, որից էլ համաձայն լրատվական տեղեկությունների օգտվումա Մանվելը ու ասումա, որ քթնվածը չգիդի, թե ոնցա հայտնվել իիրա պահեստում: ԱԱԾ - ն ինքը իրա մամլո ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ մեղմիկ ակնակեց անմեղության կանխավարկածի մասին՝ պառլամենտական նախրի նման չշտապելով հայտարարել Մանվելին որպես ավարտված հանցագործ: ԱԱԾ - ն ընդամենը նշելա, որ Մանվելը կասկածվումա էսինչ ու էնինչ հանցագործության մեջ, որի հիման վրա հարուցվելա քրեական գորձ ՀՀ քր.օր - ի համապատասխան հոդվածներով: Եթե Մանվելին մտադիր են իսկականից ծակը կոխեն թեկոզ մի քանի ամսով, ապա կկոխեն: Բայց կկոխե՞ն... Արդեն համայա բոլոր կարևոր խնդիրներին ԱԱԾ - ն իրա մեթոդաբանությամբ հասավ. Մանվելի տղեն հրաժարական տվեց Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնից, իսկ ՝՝Երկրապահի՝՝ ցրվելու մասին արդեն հասունացրել են աննհրաժեշտ ինֆորմացիոն մթնոլորտ ԱԱԾ - ի ամար ֆիլիալ հանդիսացող մյուս մամլո տեղեկատվական կայքերի ու անձանց միջոցով:
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     21.06.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10419 | 0 | 0
Facebook