Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինձ հիմա՛ սիրիր

18:47, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Ինձ հիմա՛ սիրիր

Ինձ հիմա՛ սիրիր,

Երբ ունեմ կենդանի անո՜ւն, ազգանո՜ւն,

Բալենու ցողո՜տ շուրթերով ցողիր,

Ինձ օրո՜ր ասա քո՛ օրորոցում:


    

ժամանակից շուտ թո՛ղ հասունանամ,

Թող որ մի՜շտ լինեմ քո նուրբ ձեռքերին,

Այգուց բարձրացող գոլորշի՜ դառնամ

Ու … նաև գինի՜ խրախճանքների:


    

Ես գիտեմ, որ դու հետո՜ կարտասվես

Քո ամե՜ն մի քայլափոխին,

Բայց չգիտե՜մ, գիշերներով աչք կփակե՞ս,

Երբ որ դառնամ հո՜ղ ու մոխիր:


    

Մի հավերժությո՜ւն տառապանքի մեջ

… Մի կանգուն դամբա՜ն,

… Մի քարագիր խո՜սք.

Ինձ սիրիր հիմա՜,

Ինձ հիմա՛ սիրիր,

… Երբ էլ ո՜ւժ չունես սերտելու աղոթք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3748 | 0 | 0
Facebook