Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կորյունի աղանդի հեղինակազրկված պահանջները

Հեղինակ
Հեղինակ`
Հեղինակ
15:14, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
Կորյունի աղանդի հեղինակազրկված պահանջները
    
    

Նայում էի «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» արդեն հավեսի համար կազմակերպված հանրահավաք կոչվածին կամ ավելի հստակ մի երկու հոգու համար բան ասելու միջոցառմանը և նկատեցի, որ նախաձեռնության գլխավոր ձախողչի աջ ձեռքը՝ Կարեն Պետրոսյանը, կարդում է նախաձեռնության կողմից պատրաստված մի կոչ, որը վերաբերում է Հայ Եկեղեցվո եպիսկոպոսներին: Չեմ դժվարանում հայտարարելու, որ նախաձեռնությունը կորցրել է իր սրտի պուլսը, որովհետև նման կոչ անել իրենց լիազորության սահմաներում չէ: Դա նույնն է, որ գայլերը մլավեն, կամ շները ոռնան: Թողեմ այս գունավոր նկարագրությունները և բացատրեմ եղելության ճշմարտությունը, որ մոլորեցնողները ձեզ չմոլորեցնեն, այլ իրենք իրենց աղանդի շրջանակում գործեն:
     Տեսեք, նախաձեռնությունն ասում է, որ եպիսկոպոսական ժողովը անօրինակ է, որ եպիսկոպոսական ժողովում պետք է ընգրկվի կոնկրետ թվով եպիսկոպոսներ: Սա իրենց խոսքն է: Այսինքն՝ մեր մոլորյալները ակնկալում են, որ բոլոր եպիսկոպոսները այդ թվում նաև նվիրապետական աթոռի ներկայացուցիչները թողնեն իրենց ամենօրյա ծառայությունը, գան և ոչ ադեկվատ, լռակյաց, պուճուր Կորյունի, այսպես կոչված, թաթալաբազությունները մեկնաբանե՞ն: Այս տգետները չեն ընկալում, որ իրենք անարգել են մի մեծագույն եպիսկոպոսի՝ Միքայել սրբազանին, ով իրենց համար եղել է հայր, տաքացրել, խնամել է իրենց և իրենք էլ այսօր խայթում են: Չեն պատկերացնում, որ նախաձեռնությունն արդեն իսկ տապալված է, որ ոչ մեկ նրանց չի ընկալում այնպես, ինչպես նրանք փորձում են դա ցույց տալ: Անգամ, եթե այս գժուկներին միանա Աֆրիկայի Մասենտա քաղաքի հայ համայնքը, միևնույն է, նրանք մնալու են ճամբարի ամենլքված հատվածում: Անգամ նրանք, ովքեր դեմ են Կաթողիկոսին՝ նայելով այս թշվառներին, որոնք թե մտային կարողություններով, թե նախաձեռնության ընթացքով անգամ միջակության չեն ձգում արդեն իսկ հիասթափվում են, իրենց հակաեկեղեցական մտքերից: Նախաձեռնությունը տառապում է մարդկանց դեֆիցիտով, սրանք ստիպված Բողոքական քույրիկներին են ներգրավում սրա մեջ: Ախր դուք ո՞ր հարթության վրա եք կանգնած, որ օգտագործում եք՝ «պահանջում ենք» բառը, ախր ձեզ ո՞վ է ասել, որ դուք կարող եք պահանջատեր լինել, սա ձեզ համար քաղաքականություն չի, որտեղ դուք հարկատու եք, որտեղ դուք բարեխիղճ սպառող եք, սա եկեղեցի է, որտեղ դուք ներգրավում եք իբրև անդամ, և կամ միաբանվում եք կամ գնում ձեր տներով: Ո՞վ է ասել, որ ձեր ցանկությունը արդար է, մի՞թե պառակտման մեջ արդար բան կա: Մի՞թե հոգևորականների ծառայությունը ոչնչացնելով, կամ նրանց հեղինակազրկելով՝ դուք կարող եք, որևէ բանի հասնել, թե ձեզ թվացել է, որ մորուքավորները, եթե գան եկեղեցում ամեն օր սրբեր են ծնվելու, տեսնում ենք ձեր նենգության գագաթը, տեսնում ենք ձեր կողքի մուրուքավորների նենգ դպրոցը, որտեղ ամենքին ներարկել են, որ իրենք Աստված են, իսկ մնացյալը մեղավորներ, տեսնում ենք ձեր նեղ ոչինչ չասող մտահորիզոնը: Դուք պահանջատեր չեք, հարգելինե՛րս, դուք կեղտոտողներ ու մրոտողներ եք, դուք աղանդ եք, դուք հերձված եք, դուք հայ եկեղեցու քաղծկեղն եք, դուք հակաեկեղեցականների գովասանքի աղբյուրն եք, դուք ամեն թվարկվածի կրկնապատիկն եք, բայց երբեք, բարեկարգող, նորոգող, սեր ծնող, կյանք տվող, կառուցող չեք: Հանուն արդարության պետք է ասել, որ ձեր ելույթներում ես գոնե մեկ դրական խոսք չեմ տեսել, Աստված բառը տալով բոլորին հայհոյում եք, իսկ ձեր կողքի մուրուքավորները ավելի վատն են՝ բամբասում են: Դուք ձեր բաժին պատիժը ստանալու եք ձեր հարազատներից ու ձեր մտերիմներից: Ձեր հոտը կոտորվելու է Աստծո պատժի մեջ, ձեր հաջորդները ձեզ հայհոյելու են իբրև դավաճաներ ու ապերախտներ, ձեր զավակները ամաչելու են հակաեկեղեցական խարանից: Իմացեք, երբ կարգալույծ կարվեն մեծ ու պստիկ Կորյունները, իսկ ձեզ կբանադրեն, այդ ժամանակ կզգաք ինչ է նշանակում լինել անառակ զավակ: Դուք այս պահին մսխում եք ունեցվածքը ձեր հոր, հետո գալու եք և խնդրելու, որ ձեր հայրը ձեզ իբրև ծառա ընդունի, բայց սա Ավետարան չէ, միգուցե անգամ ծառա չդառնաք: Լավ մտածեք:

Աղբյուրը` facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3701 | 0 | 0
Facebook