Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼԱՎ, ԹԵ ՎԱՏ՝ ՈՒՐԻՇ ՀԱՐՑԱ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
14:36, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
ԼԱՎ, ԹԵ ՎԱՏ՝ ՈՒՐԻՇ ՀԱՐՑԱ

Մարդ, ով ունի համարյա ամեն ինչ՝ խանութներ, էն կարգի, որ կարա փողին ասի ՝՝տանձի կորիզ՝՝, ավտոմեքենաներ, կնիկ, թվով ութ՝ չափահաս, հասարակության մեջ դիրքերի հասած էրեխեք, պետքա՞ իրա գառաժում կամ պահեստում պահի ինչ որ մի ապուխտի, խտացրած կաթի բանկեք, որոնց ժամկետի մեջ գտնվելու, կամ ինչ կերպ ձեռք բերված ըլնելու լիքը հարցերը դեռ պարզված, հստակեցված չեն նախաքաննության կողմից: ԱԺ կոչվածն էլ, առանց սպասելու նախաքննության վերջնական արդյունքներին միանգամից Մանվելին անձեռնմխելիությունից զրկելու օգտինա քվեարկում: Թքա՛ծ, թե չի քվեարկում, բայց հարցը նրանումնա, որ էս ամբողջը իրա հապճեպությամբ հերրթական շոույա, ու էդ հիմքերա տալիս կասկածել, որ Մանվելի գլխին ՏՎՅԱԼ ՀԱՐՑՈՒՄ սարքում են, ու սարքում են մեծ հապճեպությամբ. ցույց տվին, ուրեմն՝ ինքնա որ կա: Ըտենց մեկ էլ թաղային մլիցեն էր ՝՝գող՝՝ բռնում: Մեթոդիկան հինա, բայց աշխատողա. ջեբը պլան քցի անձից գաղտնի ու՝ բռնել տուր: Սա ըստ էության՝ սարքովի գորձա: Նպատակը տեսանք Մանվելի տղեն հրաժարական տվեց: Այլ հնար չքթան հրաժարական պարտադրելու՝ կպան հորից: Այլ ճնշման ձև չքթան փաստորեն, մնացին նորից ԱԱԾ հին ու փորձված մեթոդի հույսին, որոնց անգրագետ ձեռագիրը կիլոմետրերիցա էրևում:

Ինչ վերաբերումա զենք - զինամթերքին: Ոչ մեկը էդքան էշ չի, որ տանը գնդացրի համար նախատեսված ցինկի մեջ ժապավենով լիցքավորված 7, 62 մմ տրամաչափի համար փամփուշտներ պահի, բայց պահի առանց գնդացրի... Կամ հակատանկային նռնականետ պահի պահեստում... Պահի որ ի՞նչ... Վաղարշապատում տանգե՞ր պտի քշեյին իրա տան վրա, որ նռնականետա պահում...

Ինչ վերաբերումա թվով 69 ողորկափող կամ ակոսավոր հրացաններ ունենալուն: Իսկ եթե մարդը դրանք պահումա ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ վկայականներով, այսինքն՝ օրինական հիմքերով՝ որպես կոլեկցիոնե՞ր... Չի՞ կարա ըլնի ըտենց բան... Կարա, ինչի չէ: Ըտենց կոլեկցիոներներ վխտում են ամբողջ աշխարհում: Փող ունենայի ես էլ նետ ու աղեղի, տեգի ու նիզակի, դաշույնների, թրերի, վահանների բոլոր արխայիկ նմուշները կառնեյի. ես էլ դրա սիրահարն եմ:

Նույնը վերաբերումա Մանվելի ավտոպարկին: Կոլեկցիոներա մարդը, փողա ունեցել՝ առելա, կամ՝ նվիրել են: Փող ունենալը հանցանք չի համարվել լիբերալ - թալանչիական մեթոդներով կառավարվող Հայաստանում՝ սկսած ըսենց կոչված ՝՝անկախանալուց՝՝: Մանվելը, եթե էդ չափ փող ունի, որ կարացելա նման բաներ իրան թույլ տա, ընդամենը հանդիսանումա թալանչիական սիստեմի հետևանք, բայց ոչ երբեք՝ պատճառ; Պատճառը խաղի համապատասխան կանոններն են, որով անկախականները պայմանավորվեցին խաղալ ու էսօր աղետալիորեն բոլոր ճակատներում, էդ թվում և՝ բարոյական ճակատում՝ տակ ենք տվել: Որքանով հայտնիյա, Նիկոլը Սերժի նման դեմ չի մեծահարուստների փող ունենալուն. ազատ մրցակցությունա հայտարարել, այսինքն նոր օլիգարխիա ձևավորելու մրցույթա հայտարարել, թե ով շուտ կհասնի օլիգարխական ֆինիշին, որդեղ դափնիներ են սպասվում: Հետևաբար, Մանվելը, մեղավոր չի, որ խաղի ամենաթողական կանոններն են ըտենց ձևավորվել Հայաստանում, որի պատճառով առաջ են էկել բոլոր հարուստները ու իրա նման ՝՝մարդիկ՝՝: Նախանձել Մանվելին կամ մյուսներին իրանց ունեցածի համար նշանակումա հանդիսանալ նույն Մանվելը, ում համար միևնույնա, թե ինչ տեսակ խաղի կանոններրով կհարստանա:

Դրա համար եմ ասում, որ եթե ԱԱԾ - նա խառնվում գործերին, ուրեմն կամ պետքա մի բան լղոզվի, պարտակվի, կամ էլ մի բան պետքա՝ սարքվի: Էս պարզ պատճառով Մանվելը իրավունք ունի իրա սահմանադրական իրավունքից՝ անմեղության կանխավարկածից օգտվելով, պահանջի նախաքննությունը իրականացնող, մեղադրական ներկայացնող կողմին՝ ցույց տալ, թե էդ խտացրած կաթի բանկեքը, կամ զինամթերքը ո՞նց հայտնվեցին իրա պահեստում...
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     20.06.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3269 | 0 | 0
Facebook