Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆԻԿՈԼԸ, ԲԱՑԻ ԳՈՐԾԱԿԱՏԱՐԻՑ, ՆԱԵՎ ՎԱՏ ԱՇԱԿԵՐՏԱ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
14:30, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
ՆԻԿՈԼԸ, ԲԱՑԻ ԳՈՐԾԱԿԱՏԱՐԻՑ, ՆԱԵՎ ՎԱՏ ԱՇԱԿԵՐՏԱ

Չնայած որ հեղափոխություն էս խեղկատակությունը չի կարա կոչվի ամենայն հարգելի գիտական պատճառներով, բայց գոնե կարելիյա էս տեսակ միջանկյալ իշխանափոխության տնազը վերածել եթե ոչ հեղափոխության, ապա գոնե` ՀԵՂԱՇՐՋՄԱՆ: Հայերի համար կա նախադեպ, երբ Քոչարյանին բերել տվեց Վազգենը Լևոնի հետ ու Քոչարյանը իրան բերողին գնդակահարեց Նաիրիյի միջոցով: Էս էլ քեզ` կարճ - կոնկրետ հեղաշրջում ու` հարցը ավարտվածա: Դատ - մատ էլ նայող չկա: Մենակ ռեալիստիկ - պրագմատիկ ուղեղը կարար նման պարզ ու հասարակ կերպով վերացներ սեփական անձնիշխանությանը խանգարող արգելքը: Ոնց որ ասում են. "Պարզ ու հանճարեղ":

Վստահաբար հայտարարում եմ, որ, Նիկոլը ամենահիմար մարդնա, որ Մանվելի ձերբակալման հրամանա տվել: Ըստ ԱԱԾ տարածած տեղեկատվության Մանվելի պահեստ կոչվածում մոտ 69 հրացանա հայտնաբերվել` գումարած մեծ թվով փամփուշտները և այլնը: Դրանով ու դրա հետ միասին քանի մարդ կարելի կլներ զինել... Եթե իսկականից էդ ամբողջը Մանվելիննա էղել, ապա Նիկոլին կմնար Մանվելին մի պայման առաջարկեր` դառնալ սեփական "Մյուրատը": Ով պատմություն գիդի, ապա գիդի նաև թե ինչի մասինա խոսքը: Մյուրատը Նապոլեոնի համար հեղաշրջում ապահովող անձն էր, նրա ապագա մարշալը, ով 1799 թվականին նոյեմբերի 9 - ին (հանրապետական օրացույցով` Բրյումերի 18- ին) մի խումբ զինված գրենադերների հետ մտավ Ֆրանսիայի Ազգային Ժողով ու հինգ րոպեյվա մեջ ցրեց դեպուտատական խաժամուժը: Մեր պարագայում Նիկոլի պայմանը կարար ըլներ. "Մանվել, կամ դատվում ես, կամ չդատվելուդ դիմաց իմ համար դառնում ես մի օրով Մյուրատ: Երկրապահիդ տղերքից մի քանիսին զինում ես, մտնում ես ԱԺ ու ցրում ես էդ խաժամուժը: Մնացածը` իմ վրա: Գիդես, ամբոխը հլը որ Նիկոլա գոռում: Համ էլ համբավիդ դրական միավոր կավելացնես:

Բայց գործակատար Նիկոլից նման բան սպասելը...

Ինքը որ Սերժից հրաժարական էր ուզում, ինչի չուզեց միաժամանակ նաև ՀՀԿ խմբակցության հրաժարականը... Կարողա էդքան չէր հասկանում, որ Սերժական Սահմանադրությամբ Ազգային Ժողով կոչվածում վճիռները ՀՀԿ մեծամասնություն կազմող խմբակցության ձեռինա գտնվում... Փաստորեն Նիկոլը խաբեց իրա` Սերժից ցուցադրական հրաժարականի պահանջով, որի հետևանքով երկրի հասարակական, ներքաղաքական, արտաքին քաղաքական, սոցիալ - տնտեսական կյանքում բացարձակապես ոչինչ չի փոխվել...
    
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     20.06.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3661 | 0 | 0
Facebook