Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ… ԵՎ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԻ ԽԱԽՏՈՒՄ

Հեղինակ
Հեղինակ`
Հեղինակ
10:38, չորեքշաբթի, 20 հունիսի, 2018 թ.
ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ… ԵՎ ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԻ ԽԱԽՏՈՒՄ
     Նորից խոր ցավով, ուզում եմ անդրադառնալ այս օրերին Երևանի կենտրոնում տեղի ունեցող հակաքրիստոնեական, հակաեկեղեցական և իր խորքի մեջ այլևս աղանդավորական շարժմանը: Մայր Աթոռի միաբանությունից շատերին եմ ճանաչում ի մոտո և նախկին հայր Կորյունին ևս: Ի դեպ, նա մշտապես էլ աչքի է ընկել իր փարիսեցիությամբ, մեծամիտ բնավորությամբ, մի խոսքով նա այլևս տվել է իր ինքնաբնութագրությունը…
     Ու՞ր մնաց հնազանդության ուխտդ՝ նախկին աբեղա, որ կատարել էիր Տիրոջ Սուրբ Խորանի առջև. «Անվերապահ հնազանդություն եկեղեցական իշխանությանը, ի դեմս Վեհափառ Հայրապետի»: Կարծում եմ, որ ուխտդ կատարել ես 1999 թվականից հետո, 2003 թվականին, թե որ անվավեր էր Վեհափառի ընտրությունը, ինչու՞ հնազանդության երդում տվեցիր…, երբ Վեհափառը քեզ նշանակեց Սուրբ Գայանեյի վանահայր, ինչո՞ւ համաձայնեցիր, թե քսակ լցնելու մոլուցքդ քեզ շեղեց «սուրբ» ճանապարհիցդ….
     Գիտե՞ս «ամենագետ» Արմեն Առաքելյան, որ Վեհափառը Տիրոջ Օծյալն է և Աստծո կամքով է, որ բազմել է Լուսավորչի գահին, այլևս շուրջ քսան տարի է և եթե Տիրոջ կամքը չլիներ, ապա ով ուզում է լիներ, չէր ընտրվի և չէր օծվի կաթողիկոս: Այս ամենը քո գիտենալու համար, եթե հավատում ես Աստծո կամքին, չնայած ես արդեն կասկածում եմ:
     Եթե դու Վեփառաին մշտապես դեմ ես եղել, և դա արել ես նենգաբար՝ այստեղ-այնտեղ պատերի տակ բանբասելով, քեզ նման երեսպաշտների հետ, ապա ինչու ես տեսագրության մեջ գովեստի խոսքեր հնչեցնում Վեհափառի մասին, ի՞նչ է շողոքորթում ես… Այո, դու՛ շողոքորթ ես, դու՛ ստախոս ես, դու՛ երեսպաշտ ես, քանի որ դու Վեհափառին գովերգում էիր, համբուրում էիր աջը (Ի դեպ Հուդան էլ համբուրելով մատնեց Տիրոջը) …. թե այդ ժամանակ այդպես էր ձեռք տալիս, սպասեցիր հարմար առիթի, որ Հայրապետի թիկունքից խփես: Այսինքն դու պատեհապաշտ, երկերեսանի մարդ ես... Այս ամենը գրում եմ, քո ճակատին եմ տալիս, քանզի դու ինքդ ջնջեցիր քո ճակատի օծումը:
     Ո՞վ է կարեն պետրոսյանը, ո՞վ է գևորգ յազճյանը և մյուսները ովքե՞ր են, որ դու հանել էս Հայոց Օծյալ Հայրապետի դեմ, այն Հայրապետի, որ լավ իմանալով թե ինչքան ես բանբասել Իր հասցեին, բայց և մշտապես աջակցել է քեզ: Ասել է թե, մարդ ես բերում Հայոց Հայրապետի վրա, Տիրոջ օծյալի վրա, իսկ դու գիտես թե՞, ինչ պատիժ է սահմանված նրանց համար, ովքեր հայհոյում են Տիրոջ Օծյալին, դու հեչ, քո շուրջը խմբված մարդիկ են մեղք, քանզի չգիտեն թե ինչ են անում:
     Դու քո քայլերով անդառնալի հարված հասցրեցիր մեր Մայր և Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Սա մշտապես իմացիր, որ քո խնդիրը՝ ո՛չ Վեհափառի, ո՛չ էլ որևէ մեկի հետ է, քո խնդիրը քո մեջ է, քո հպարտությունն ուտում է քեզ…….
Աղբյուրը` facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3768 | 0 | 0
Facebook