Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եզդիական համայնքում առկա խնդիրները . Հին ավանդույթների պահպանումը

arpine galstyan
Հեղինակ`
arpine galstyan
10:18, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Եզդիական համայնքում առկա խնդիրները . Հին ավանդույթների պահպանումը
     Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն հիմնադրվել է 2011 թվականի նոյեմբերի 24-ին մի խումբ եզդի երիտասարդների կողմից։ Սինջար եզդիների ազգային միավորման անդամ` Զուզան Մամոյան, ով ակտիվ կերպով մասնակցում է կազմակերպության գործենեությանը:
     - Ի՞նչ հետաքրքրություններ ունեն եզդի երիտասարդությունը, որքանով են մոտ, ու որքանով հեռու ազգից ու ազգայինից:
     - եզդիները պահպանողական ժողովուրդ են, ամուր կապված են սեփական արմատներին ու ազգային արժեքներին, հպարտությամբ եմ նշում, որ ներկայիս երիտասարդությունը ոչ միայն պահում է ազգայինը, այլ նաև քայլեր են ձեռնարկում ազգամիջյան խնդիրների լուծման համար։ Ընդհանուր առմամբ չկա կոնկրետ հետաքրքրության ոլորտ, եզդի երիտասարդները սովորում են տարբեր բուհերում, տարբեր մասնագիտություններով:
     -Իսկ ինչպիսի քայլեր են ձեռնարկում ազգամիջյան խնդիրների լուծման համար:
     -Յուրաքանչյուր խնդրի լավագույն լուծումը կրթության մակարդակի բարձրացումն է, մեր և համայնքում ակտիվ գործունեություն ծավալողների նպատակը հենց կրթության մակարդակի բարձրացումն է ։ Տպագրվել են բազմաթիվ գրքեր եզդիների կրոնին, մշակույթին և մնացած ազգային արժեքներին նվիրված։
     -Կ°ա արդյոք տեղեկացվածության պակաս և ինչ եղանակով է այդ բացը լրացվում:
     -Ցավով եմ նշում, որ մեր եզդիներիս, նախնիները մեզ գրեթե ոչ մի ժառանգություն չեն թողել, հենց դրա համար ել մենք երիտասարդներս ստիպված ենք լինում դժվարություններ հաղթահարել, ճիշտ տեղեկություն ձեռք բերելու համար եզդիների մասին շատ քիչ է գրվել, ու այդ քիչը գտնել է պետք:
     -Ձեր գործենեության ընթացքում ինչպիսի արդյունքներ են գրանցվել ներհամայնքային կյանքում:
     -Եթե համեմատեմ ներկան մի քանի տարի առաջվա հետ, ապա կարող եմ ասել, որ շատ բացթողումներ արդեն լրացված են, ու դեռ ամեն բան առջևում է:
     Ի°սկ կան ավանդույթներ որոնք մոռացվել են,
     Եվ եթե կան, որոնք են դրանք:
     -Չեմ կարծում, որ կան այդպիսիք, եթե մոռացվել են, ապա կոնկրետ որևէ երկրում ապրող եզդիների շրջանում, այլ ոչ ամբողջ ազգի, իսկ ընդհանուր առմամբ բոլոր ավանդույթները գրեթե ամողջ մաքրությամբ պահպանվում են:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3058 | 0 | 0
Facebook