Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աղբահանության թերի վիճակը Երևանում վարակների պատճառ

arpine galstyan
Հեղինակ`
arpine galstyan
09:54, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Աղբահանության թերի վիճակը Երևանում վարակների պատճառ

Մեր քաղաքում դեռևս շատ թաղամասերում, ինչպես նաև կենտրոնակական հատվածներում, աղբակույտերը ու աղբարկղների շրջակայքը դեռչւս մնում է աղտոտված: Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի ու մտածի իր շրջակա միջավայրի մաքրության մասին, որովհետեւ կամա թե ակամա, այդ թափված աղբը ի վերջո մեզ բոլորիս է վնասակար:
     Ինչպես և ինչ անել հնարավորինս խուսափլու նման վտանգներից:
     Ավանդական բժշկության համալսարանի համանուն ամբիոնի վարիչ էլեոնորա Մինասյանը հայտնեց, որ վերջերս բավականին հաճախ է ականատես լինում, որ քաղաքացիները ջերմում են, սակայն պատճառը այդպես էլ չեն գտնում. «Մայրաքաղաքում քիչ են աղբամանները, իսկ մնացած աղբը թափված է դրանց շուրջը: Այդ աղբարկղերը մեքենաների վրա թափ են տալիս՝ Երևանի փողոցներում տարածելով դրանցում առկա միկրոբները և կեղտը:
     Ըստ վիճակագրական տվյալների ՝Երևան քաղաքում կա 16 հազար աղբարկղ և աղբաման: Մայրաքաղաքի տարածքից օրական հավաքվում և տարբեր աղբավայրեր է տեղափոխվում շուրջ 1300-1400 տոննա կենցաղային աղբ, որից 550-600 տոննան տեղափոխվում է Նուբարաշենի քաղաքային աղբավայր: Առողջապահության պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Մարտին Մկրտչյանը հայտնեց, որ մայրաքաղաքում ստուգման աշխատանքներ են կատարվում:
     Իսկ ինչ կարծիք ունեն մեր համքաղաքացիները այս խնդրի վերաբերյալ:

Զրուցեցի՝Երևան քաղաքի` Մալաթիա Սեբաստիա վարչական տարածքի բնակիչՍոֆիա Վարդանյանի հետ:
     -
     Նախ ասեմ աբարկղերը տեղադրել են շատ սխալ տեղերում: Կան նաև այնպիսի տեղեր որտեղ աղբահանում օրերով չեն կատարում:
     Իսկ Նույն տարածքի բնակիչ` Վիկտորիա Ղազարյանը իմ նույն հարցին պատասխանեց այլ կերպ:
     Ն ա կարծում է հասարակության մեղքը կա այս հարցում:
     Քանի որ եթե յուրաքանչյուրս աղբ նետելուց առաջ գոնե 1 րոպե մտածենք,
     Ուր ենք նետում ..և ճիշտ տեղ ենք նետում..չենք կանգնի օդի աղտոտման,
     վարակների տարածման վտանգի առջև: Նույն օրը Զրուցեցի Էրեբունի վարչական տարածքի Նուբարաշեն համայնքի բնակիչ՝ Մերի Գևորգյանի հետ: .Նա ոչ միայն գոհ չէ աղբարկղների քիչ քանակի, տեղադրման դիրքի, այլ 'նաև`
     աղբամանների անորակության հետ:
     Պատճառաբանելով, որ արևի ճառագայթնեևից սկսվում են հալվել աղբարկղերը և տհաճություն են պատճառում:

Երևանում թերեւս աղբահանության գործընթացը կարգավորելու խնդիր կա: «Սանիտեկ» ընկերության տեղադրած պլաստիկ աղբամանները երբեմն կարելի է տեսնել աղբի մեջ թաղված, անձրեւի, ձնհալի ժամանակ փողոցով լողալիս, երբեմն էլ` հալած: Կամ դրանցով տարբեր բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարները բարիկադներ պատրաստում: Աղբամանների գինը մի քանի հարյուր եվրոյի է հասնում: Կարելի ենթադրել, որ այն պարբերաբար թարմացնելու կարիք է ունենում, որը նորից ծախսեր է կպահանջի:
     Իսկ մինչ Երեւանի քաղաքապետարանում կմտածեն (կամ ոչ), ինչպես մաքրել քաղաքն աղբից, Շվեյցարիայում արդեն աղբամաններից են մաքրում փողոցները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3275 | 0 | 0
Facebook