Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԼԵՊՏՈՄԱՆԻԱ՝ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՃՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ

arpine galstyan
Հեղինակ`
arpine galstyan
09:53, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
ԿԼԵՊՏՈՄԱՆԻԱ՝ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՃՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ

Կլեպտոմանիա նշանակում է կիրք դեպի մանր գողությունները գողանալ, բայց ոչ թե սովորական, արհեստավարժ գողի իմաստով, այլ հիվանդագին ձգտման: Այս տերմինը առաջացել է XIX դարի սկզբներում Ֆրանսիայում:
     Կլեպտոմանիայի դեպքում հիվանդը ստիպված է իրեր գողանալ նույնիսկ այն դեպքում, եթե դրանք նրան պետք չեն: Ձեռքերն իրենք իրենց են վերցնում այդ ամենը՝ թղթի ամրակներից սկսած վերջացրած զուգարանի թղթի փաթեթով, հյուրանոցի հողաթափերով կամ նույնիսկ դռան բռնակներով: Կլեպտոմանիայով ավելի հաճախ տառապում են կանայք: Գիտնականները համարում են, որ պատճառը՝ ուղեղի գորշ նյութում առկա միներալների դիսբալանսն է: Այս հիվանդությունը բավական հայտնի է, և դրանից ելնելով, շատերը թաքնվելով դրա տակ, փորձում են արդարացնել իրենց տարրական ժլատությունը: Հայաստանում կլեպտոմանիա հիվանդությամբ շատ քչերն են տառապում, այդ իսկ պատճառով միամիտ կլիներ կարծել, թե յուրաքանչյուր գող տառապում է այդ հիվանդությամբ:
     15 –ամյա Աննա Սարգսյանը (անունը փոխված է) ծնողները մի օր նկատեցին, որ երեխայի մոտ հաճախակի անծանոթ իրեր են հայտնվում: «Սկզբում չէինք անհանգստանում, նույնիսկ ծիածաղում էինք նրա կատարած այդ քայլերից», - ասում է Աննայի մայրը` 44-ամյա Լիզա Սարգսյանը (անունը փոխված է) . «Երբ մանկապարտեզ էր հաճախում այնտեղից խաղալիքներ, մատիտներ էր բերում, մտածում էինք, որուղղակի շփոթել է իր մատիտները մեկ ուրիշի մատիտների հետ», -ասում է` Լիզան և նշում, որ սկսեցին անհանգստանալ այն ժամանակ, երբ հարևանի տանից ոսկե ապարանջան էր վերցրել և բերել տատիկին նվիրել:

Այդ օրվանից ծնողները սկսում են Աննայի ամեն քայլին հետևել, նրա հետ ընկերական զրույցներ էին ունենում, ցանկանում էին պարզել, թե ինչն է պատճառը, որ նա նման քայլ է կատարում:

«Պապիկը համոզել էր, որ ինչ որ բան վերցնելու դեպքում, անպայման պետք է տար իրեն, այդպես շատ խաղալիքներ, գրիչներ, մազակալներ էր բերում և տալիս պապիկին», -ասաց Աննայի տատիկը` Ռաիսա Սարգսյանը (անունը փոխված է), նշելով, որ հաճախ դեպքեր էր են եղել, երբ Աննան պահել է գողացված իրերը. «Երբ գտել ենք նրան չենք ասել, և վերադարձրել ենք տիրոջը, արդյունքում թաքստոցում չգտնելով, սկսել է լաց լինել, կարելի է ասել սթրեսային իրավիճակում էր հայտնվում»: Ինչպես նշեց տիկին Ռաիսան` եղել են դեպքեր, երբ Աննան անձամբ տվել է մեզ կամ էլ տարել դրել այն տեղը որտեղից վերցրել է:

Ծնողները դիմել են հոգեբանի, ինչի արդյունքում աղջիկը այժմ հազվադեպ է նման քայլեր կատարում:

«Անհատական զրույցների արդյունքում, նրան բացատրեցինք, որ եթե ինչ-որ մի իր նրան դուր է գալիս, ուղղակի հարկավոր է դրա մասին մեզ տեղյակ պահել կամ էլ իրը պատակնող անձից խնդրի, որ այն իրեն նվիրեն», -ասաց Աննայի տատիկը` հավելելով, որ արդեն Աննան էլ է գիտակցում, որ սխալ քայլ է կատարում:
     Ըստ հոգեբան Աննա Առաքելյանի` երեխաները գողանում են այն, ինչ չեն կարող գնել. «Ընդհանուր առմամբ մանկական գողության համար սովորաբար խթան է հանդիսանում ոչ թե երեխայի մոտ փողի բացակայությունը, այլ ծնողների կողմից սիրո, ուշադրության բացակայությունը», -ասաց հոգեբանը` նշելով, որ ծնողի աշխատանքը հիմնականում պետք է լինի երեխային բացատրելը, եթե այդ իրը քոնը չէ ուրեմն պետք է հարցնես և նոր վերցնես:

Հոգեբանը նշեց նաև, որ կլեպտոմանիա հիվանդությամբ տառապող մարդիկ ցանկանում են հնարավորինս շատ բան իրենցը դարձնել: «Կարծես չունեցածը լրացնելու փորձ լինի, և իրենք կապվում են վերցրած իրերի հետ, եթե նույնիսկ չեն էլ օգտագործում», -ասաց հոգեբանը` հավելելով, որ մեծ դժվարությամբ են բաժանվում այդ իրերից և հաճախ սթրես են ապրում:

«Եթե երեխան է սթրես ապրում, հարկավոր է նրան բացատրել խոսքերով, այլ ոչ թե բարկանալ երեխայի վրա, - ասում է հոգեբանը, - և ավելացնում, որ լավագույն դեպքում հարկավոր է այդ նույն իրից գնել և տալ երեխային, որպեսզի երեխայի նյարդերը չլարվեն և այլ խնդիրներ չառաջանան»:

Ինչպես տեղեկացրեց հոգեբանը` կլեպտոմանիան համարվում է հոգեբուժական խնդիր և տարիքի հետ այն կարող է ավելի խորանալ. «Լինում են դեպքեր, երբ ծերունիներն աղբամաններից աղբ են հավաքում, տանում տանը պահում: Ահա այս դեպքում վերջիններս պետք է գտնվեն հոգեբուժական վերահոսկողության տակ», -համոզմունք հայտնեց Առաքելյանը:
     Իսկ ամերիկացի գիտնականերրը կարծում են, որ ի տարբերություն սովորական գողերի, ովքեր իրենց լավ են զգում, որ չենբռնվել, կլեպտոմանները գողությունը կատարելուց հետո դժոխային տանջանքներ են ապրում, քանի որ իրականում հանդիսանում են ազնիվ և քրեական աշխարհից հեռու անձնավորություններ. սակայն չգողանալ նրանք ևս չենկարող:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4028 | 0 | 0
Facebook