Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Գտիր դեպի քեզ տանող ճանապարհդ»

00:43, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
«Գտիր դեպի քեզ տանող ճանապարհդ»
     Ամեն ինչ սկսվեց մութ ու ցուրտ տարիներին, երբ տաքանալու համար կար միայն ճաքճքված մի գնդակ եւ էնտուզիազմ: Ու սկսվեց վազք՝ գնդակի համար: Եվ արդեն 13 տարի Էդիտան չի կարողանում դադարեցնել վազքը, որը արդեն դարձել է մասնագիտություն: Էդիտային հանդիպելու համար շատ ջանքեր պետք չի գործադրել, առավոտյան ժամը 6-ին նրան կարելի է հանդիպել վազելիս: Ինչպես ցանկացած մարզիկ, նա նույնպես առողջ ապրելակերպի կողմնակիցն է: Կապուտաչյա և սպորտային կազմվածքով այս աղջկան հաճախ կարելի է հանդիպել տարբեր մարզադահլիճներում պարապելիս: Հայաստանում՝ աղջիկների ֆուտբոլի սպորտաձեւի քիչ զարգացվածության պատճառով, մեր հերոսուհին ստիպված է իր առաջիկա ծրագրերն ի կատար ածել դրսում: Առաջիկայում պլանավորում է քոլեջի ավարտից հետո մեկնել Գերմանիա: Ըստ նրա աղջիկների ֆուտբոլի ամենահզոր ակումբներից մեկն ունի Գերմանիան, որով էլ նա ներշնչվում է: Էդիտայի բոլոր նպատակները կապված են սպորտի և ինքնակրթության հետ: Նրա ընթերցադարանը հարուստ է բազում արտասահմանյան գրքերով, որոնց էլ տրամադրում է իր օրվա ազատ ժամանակը, ըստ նրա գրքերը իր համար ճանապարհ են հարթում դեպի ինքնազարգացում: - Եթե անկեղծ, ասեմ՝ հայկական գրականություն չեմ սիրում, քանի որ շատ հատ ու կենտ գրքեր կան որոնք ինձ դուր են գալիս՝ արձակ ժանրից ի նկատի ունեմ: Հայկական գրքերում առկա է հայի ցավի ու դարավոր պատմության հետքերը, որին ծանոթ լինելը պարտադիր է, բայց ամեն դեպքում՝ ծանր պարապմունքներից երբ վերադառնում ես, ուզում ես թեթև գիրք կարդալ, որը քեզ կկտրի իրականությունից և կստիպի սավառնել գրքի էջերում: Սիրելի գիրքը, որից նա շատ բան է սովորել, դա Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդն» -ն է, որից նա հաճախ է մեջբերումներ անում զրույցների ընթացքում: Էդիտան վեց տարեկան հասակում լքեց Հայաստանը մեկնելով Ռոսաստան, իր ծնողների մոտ: Սակայն փոքրահասակ այս աղջկան ռուսական բարդ ու խճճված իրականությունից մեկուսացնելու ակնկալիքով և ճիշտ դաստիարակելու նպատակով նրա նծնողները որոշեցին վերադառնալ և այստեղ ճանապարհ հարթել նրա դրական և հայեցի անձի կերտման գործում: -Ինձ համար շատ բարդ էր այնտեղ ապրելը, փոքր աղջիկ, ով նոր նոր է հասկանում կյանքի էությունը հայտնվում է օտար երկրում, որտեղ բոլորը տարբեր են, խոսում են օտար լեզվով ու քեզ չեն էլ նկատում: Սենյակում առկա գնդակների, պատվոգրերի ու մեդալների քանակությունը հուշում են նրա սպորտին նվիրված լինելու մասին: Ունի կարգախոս, որով փորձում է ճիշտ, գրագետ ու հետաքրքիր դարձնել իր առօրյան. «Օրերից մի օր դու կլքես այս աշխարհը, ուստի ապրիր օրդ այնպես, որ հետո չզղջաս»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3559 | 0 | 0
Facebook