Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միմյանց խանդում են անգամ քույրերը. Հոգեբանի կարծիք

00:44, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Միմյանց խանդում են անգամ քույրերը. Հոգեբանի կարծիք
     «Փոքր ժամանակ մեր վեճի պատճառը շոկոլադն էր, այժմ` լավ աշխատանքն ու զգեստները: Շատերից եմ լսել, երբ ասում են. «Ինչ երջանիկ ես դու, որ քույր ունես» . դրանում իսկապես մեծ ճշմարտույուն կա, սակայն կան նաև բացասական կողմեր: Չեմ կարող միշտ հանդուրժել քրոջս արարքները ու ես էլ, իմ լեզվին ազատություն տալով՝ ընկնում եմ նրա հետ «թունդ» վեճի մեջ: Իսկ երբ նա ինչ-որ հաջողության է հասնում, բնականբար ուրախանում եմ, բայց այդ զգացումին հաջորդում է ևս մեկը` մի բան, որը չեմ կարողանում բացատրել ու չեմ ուզում ընդունել: Չեմ հասկանում՝ դա ի՞նչ է ու չեմ էլ ուզում մտածեմ, որ դա կարող է խանդ լինել», - խոստովանում է 24-ամյա Զառան: Ըստ Դոբերա Տանենի` «Դու միշտ մայրիկի սիրելին ես» գրքի որոշ մայրեր, գիտակցելով, որ խանդը վատ հատկանիշ է, անուշադրության են մատնում այն` չմտածելով, որ դա կարող է ազդել երեխաների հարաբերությունների վրա: Սակայն ինչպես հավաստիացնում է Տանենը՝ խանդը վերլուծելը կարող է դրական ազդեցություն ունենալ երեխաների վրա` օգնելով կառուցել ամուր հարաբերություններ ողջ կյանքի համար: Նույն էմոցիաներն առաջանում են նաև եղբայրների հարաբերություններում, ի տարբերություն քույրերի, որոնք թաքցնում են իրենց զգացմունքները, տղաները բարձրաձայնում են դա և արագ հասկանում իրար ու հարթում վեճը: Այս հարցին հոգեբան Կարինե Հովհաննիսյանն այսպիսի բացատրություն է տալիս. «Նույնիսկ ամենահամերաշխ երեխաների միջև նման զգացում ծագում է և դա նորմալ է ու անխուսափելի: Խանդը հենց ծննդյան օրից է ուղեկցում երեխաներին: Դրանից ազատվելու միակ միջոցը այն է, որ պարզեք պատճառները և դրանից ավելի հեշտ ձեռբազատվելու ուղիներ կգտնեք»: Փորձագետները փաստում են, որ խանդն ամենամեծ մոտիվացիոն գործոններից է: Կանայք սիրում են համեմատվել քույրերի հետ և ենթագիտակցորեն միշտ ձգտում են առաջ անցնել նրանցից: Հատկապես սա տեսանելի է աշխատավայրում: Մրցող երեխաները ավելի ջանասիրաբար ու նպատակասլաց են առաջ գնում. չէ՞ որ միշտ էլ հաճելի է գիտակցել, որ ինչ-որ բան քեզ մոտ ավելի հեշտ ու արագ է ստացվում, քան մեկ ուրիշի, եթե անգամ նա քույրդ է…
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2692 | 0 | 0
Facebook