Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս համատեղել անձնական կյանքն ու կարիերան. Խորհուրդ է տալիս հոգեբանը

00:44, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Ինչպե՞ս համատեղել անձնական կյանքն ու կարիերան. Խորհուրդ է տալիս հոգեբանը
     «Ինչքա՞ն կարելի է այսքան ուշ տուն գալ», «Նորից ուշանում ես հանդիպումից» . Մեղադրական խոսքեր գործընկերներիդ ու ընտանիքիդ կողմից: Թվում է, թե երբեՔ չի վերջանա այս անտանելի «քարկոծումը»: Սակայն այս ամենի դեմ ևս կա դեղամիջոց: Եթե անձնական կյանքդ այնքան էլ լավ վիճակում չէ, իսկ աշխատանքային ծանրաբեռնվածությունն էլ սկսել է հաճախակի վեճերի առիթ դառնալ, մի՜ վհատվիր ու մի ՜մտածիր աշխատանքից հրաժարվելու մասին. միգուցե դա՞ լուծում տա անձնական խնդիրներիդ: «Ես 27 տարվա ընթացքում աշխատել եմ ընդհամենը մեկուկես տարի: Արդեն մի տարի էր, ինչ աշխատում էի, ունեի ընկեր, ում հետ պատրաստվում էի ամուսնանալ: Նախքան ամուսնությունն Արմանի հետ պայմանավորվել էի, որ ամուսնությունից հետո ես պետք է շարունակեմ աշխատել: Սակայն դեռ չբոլորած մեր համատեղ կյանքի մի տարին, ամուսինս ինձ ստիպեց թողնել աշխատանքս, պատճառաբանելով, որ գործս շատ ծանրաբեռնված է ու չեմ համատեղում ընտանիքիս հետ: Իսկ ես վեճերից զերծ մնալու համար համաձայնվեցի նրա հետ, սակայն միշտ էլ մտածում եմ աշխատելու մասին, բայց նաև հասկանում եմ, որ դա անհնար է` ամուսինս թույլ չի տա, հատկապես հիմա, երբ արդեն Նարեկ ունենք», - խոստովանում է Աննան: Ըստ հոգեբանների հետազոտությունների` աշխատանքը կարևոր դեր է կատարում մարդու կյանքում, առաջին հերթին սոցիալական կարգավիճակի տեսանկյունից. Աշխատող մարդը ընկալվում է որպես բազմակողմանի և անկախ անհատականություն: Հոգեբան Կարինե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս. «Յուրաքանչյուր մարդ ձգտում է լավագույնին և դրա ճանապարհին իրեն համարում է ազատ, քանի որ հնարավորություն ունի գնալ դեպի իր նպատակը: Կան մարդիկ, ում համար կարիերան վեր է ամեն ինչից: Սակայն տարբեր մարդկանց մոտ այդ հակումը տարբեր հիմքեր ունի: Օրինակ` նախ դա պետք է իր թերարժեքության բարդույթը հաղթահարելու համար, երկրորդի համար դա հետագայում գումար վաստակելու միջոց է, իսկ երրորդին բերում է փառք և հեղիանակություն: Ամեն դեպքում, անկախ հիմնավորումից՝ այս երևույթը միևնույն կերպ է արտահայտվում գրեթե բոլորի մոտ: Պարզապես պետք է չմոռանանք, որ բացի կարիերայից գոյություն ունի մի փոքրիկ աշխարհ, որին անհրաժեշտ է` ջերմություն, սեր և մայրական քնքշանք: Իսկ ահա տղամարդիկ թող փորձեն ավելի ընբռնումով մոտենալ իրենց կողակցի պահանջներին»:
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2490 | 0 | 0
Facebook