Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍԵՊԱՐԱՏԻԶՄԸ ՈՒ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՂԸ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
19:52, կիրակի, 17 հունիսի, 2018 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՍԵՊԱՐԱՏԻԶՄԸ ՈՒ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՂԸ ԱՊԱԳԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մի տեսակ ընենց տպավորությունա, կարծես Վաղարշապատը, իրանից մի ինչ որ առանձին քաղաք - պետությունա ներկայացնում: Տպավորությունը հիմնազուրկ չի: Քաղաքի նման կարգավիճակը մի կողմից իշխանական քաղաքականության հետևանքով եկեղեցու դերի ընդլայնման, մյուս կողմից՝ կաթողիկոսական նստավայր հանդիսանալու արդյունքա:

Հուսանք, որ գործը Վաղարշապատ քաղաքին լուրջ պատերազմ հայտարարելուն չի հասնի երբևէ: Սա բոլորովին հիմնազուրկ, օդից վերցված մտահոգություն չի: Եկեղեցու, հոգևորական կոչվող դասի կողմից քաղաքական պրոցեսներին վերջին քսանվեց տարվա մեջ մասնակցելու ակտիվությունը լիբերալ ՝՝մտածող՝՝ շրջանակներին առիթա տվել մտածողության հարցում դրսևորել սեպարատիստական հակումներ: Նեղ լիբերալ շրջանում, դեռևս ասեկոսային, կցկցտուր մակարդակով, բայց խոսակցությունա գնում ՀՀ - ից եկեղեցու օգտին Վաղարշապատ քաղաքը օտարելու՝ քաղաք - պետության կարգավիճակ շնորհելու մասին: Սա ուղղակիորեն տեղավորվումա ՍԵՊԱՐԱՏԻԶՄ տերմինի տակ՝ չնայած լիբերալների ներկայացրած էն կեղծ փաստարկներին, թե հայ եկեղեցին դրանով վերջնականորեն կառանձնացվի պետությունից ու չի խառնվի քաղաքական պրոցեսներին: Չափից դուրս թույլ պնդումներ ու փաստարկներ են: Սա նմանա փեդի թեփով կրակ հանգցնելուն:

Բանը նրանումնա, որ եկեղեցին իրա կողմից շրջանառող ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ մի՛շտա կառավարել մարդկանց պետա - իշխանական գիտակցությունը ու դրանով իշխանությունների հետ միշտա գտնվել փաստացի դաշինքի մեջ: Էդ տեսակ գաղափարախոսական դաշինքը չի կարողացել պատմության մեջ խարխլել և ոչ մի ուժ: Լիբերալ երևակայությունը ըստեղ հիմքեր չունի:

Բացի էդ, Երկիր մոլորակով մեկ սփռված հայության ու Հայաստանի մեջ կապի հաստատուն միջոցը մինչ օրս հանդիսացել ու հանդիսանումա Հայ Առաքելական Եկեղեցին: Եթե եկեղեցին ունենա իրա սեփական պետությունը, ապա դրանով աշխարհով մեկ ցրված հայության համար փագվումա Հայաստանի հետ կապվելու կարևոր դռներից մեկը: Հենց էս հիմքով մեծ հակասություններ կառաջանան Էջմիածնի ու ՀՀ - ն ներկայացնող Արտգործնախարարության, Սփյուռքի նախարարության հետ հարաբերություններում: Վաղարշապատին քաղաք - պետության կարգավիճակի շնորհելը կնշանակի, որ եկեղեցու ձեռնա հանձնվում ամբողջ աշխարհում հայության հետ կապի կարևորագույն միջոցը: Սա չի կարելի թույլ տալ:

Հարցը Հայաստանի Հանրապետության համար ունի նաև ոչ պակաս կարևոր՝ ներքին սոցիալ - տնտեսական նշանակություն: Չի կարելի ՀՀ - ում իրա մեծությամբ թվով՝ չորրորդ քաղաքը, հանձնել եկեղեցուն, մի քաղաք, որը իրանից մեծ եկամուտա նեկայացնում պետբյուջեյի համար:

Եթե հարցը եկեղեցու ու իշխանությունների հետ դաշինքի մեջ գտնվելու ու դրանով երկրի ներքաղաքական պրոցեսներին մասնակից ըլնելունա վերաբերում, ապա էդ դեպքում պրոբլեմը ոչ թե եկեղեցու, այլ՝ աշխարհիկ իշխանությունների մենջա:

Որպես օրինակ, խորհրդային տարիներին պետությունը եկեղեցուն ոնց ուզում էր ընենց էլ օգտագործում էր իրա հետախուզական, ֆինանսական, սոցիալ - տնտեսական, աննգամ՝ կենցաղային կարիքների համար ու դրանով եկեղեցին մեծ օգուտ էր բերում պետությանը ու հասարակությանը: Իսկ էսօր մեզ ընդամենը պետքա ընե՛նց մի իշխանություն, որը հետևողական կլնի խորհրդային իշխանության նման եկեղեցուն պետականանպաստ ձևով օգտագործելու հարցում:

ՀՀ - ից՝ որպես պետությունից, պահանջվումա.


    

1. օրենքով արգելել էջմիածին բառի բանավոր ու գրավոր գործածությունը ու քաղաքի անունը գործածել միայն ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ձևով,

2. փոխել կաթողիկոսական նստավայրը ու տեղափոխել Վաղարշապատից Երևան,

3. նորովի գրել եկեղեցու կարգավիճակի մասին օրենքը, վերադառնալ նախագահական կառավարման համակարգ ապահովվող Սահմանադրությանը,

4. կաթողիկոս նշանակելու ու հանելու հարցը հանձնել Նախագահի ձեռը ու այդպիսով մեծ վերջակետ դնել ներեկեղեցական գզվռտուքներին ու եկեղեցական մաֆիայի ներքաղաքական ու արտաքին քաղաքական հավակնություններին:

Եկեղեցին, ուզած թե չուզած, պտի ենթարկվի պետության որոշումներին: Ուրիշ ճար չունի:

Նշվածին հասնելու համար մեզ նորից ՍՆԱՅՊԵՐԻԶՄԱ պետք, քանի որ մեծ ու օգտակար մտահղացումներին ահագին խանգարողներ կան լիբերալ միջավայրից, ինչպիսին որ առաջին հերթին ներկայացնումա էսօր ու հենց հիմա դրածո Նիկոլի կողմից գլխավորվող ոչուփուչ լիբերալ իշխանությունը:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     17.06.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2749 | 0 | 0
Facebook