Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց նամակ Մշակույթի Նախարարին

16:14, կիրակի, 17 հունիսի, 2018 թ.
Բաց նամակ Մշակույթի Նախարարին
     Հարգելի նախարար, ես նամակով դիմեցի Ձեզ, բայց ցայսօր չեմ ստացել կոնկրետ արձագանք: Խնդիրս մասնավոր չէ, այլ պետական մակարդակ ունեցող 《լուրջ》խնդիր: Երկու տղաներս 7 տարեկանից սովորել են Երևանի պարարվեստի պետական քոլեջում` բարձր առաջադիմությամբ և մեծ հույսով ավարտել, բայց: Բայց քանի որ ՀՀ-ում ինչպես ամեն բան այնպես էլ պարողին իր ասպարեզում առաջ գնալու համար անհրաժեշտ են ոչ միայն մասնագիտական որակներ, այլև այլ միջոցներ: Տղաներիցս մեկը, ում համար պարը կյանք էր, խորապես հիասթափվեց այս անարդար քաշքշուկներից ու չշարունակեց, իսկ մյուս տղաս` Գևորգ Խաչատրյանը ավելի համառ գտնվեց` հուսալով, որ իրեն կնկատեն իր հայրենիքում: Նկատելը նկատեցին, պայմանագրով պարող ձևակերպեցին, այժմ պարում է մի շարք ներկայացումներում, հույսով, որ ազատ հաստիքի դեպքում կվերցնեն իրեն, բայց ապարդյուն, հաստիքները ազատվում են և օպերայի և բալետի տնօրինությունը ընդունում է իրենց նախընտրած (երբեմն ավելի թույլ կարողություններով) տղաների: Հայցում եմ Ձեր անաչառությունը.Մի օր պիտի վերջ դրվի տարիներով ամրապնդված ճակատագրեր խեղելու այս 《վատ》քաղաքականությունը: Մի ստիպեք ինձ ափսոսալ, որ ժամանակին տղաներիս չեմ հանել այս երկրից, որովհետև նրանք կզարդարեին ցանկացած միջազգային բեմ: Պահանջում եմ հարցին լուրջ վերաբերվել և ստուգել այնտեղ պարող բոլոր տղաներին, որ չստացվի, որ մեկի ճակատագիրը խեղելով, կառուցեն մյուսինը: Սպասում եմ արձագանքի: Քանի որ երկու տղաներս մոտ օրերս զորակոչվում են ՀՀ բանակ, բայց խնդրում եմ, գոնե մեկ տղայիս` Գևորգ Խաչատրյանի կարերայի վրա խաչ մի քաշեք: Բանակից հետո բալետ պարողի համար ոտքերի խնդրի մասին հավանաբար լսել եք և խնդրում եմ վերանայել ծառայության վայրի պայմանները:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2422 | 0 | 0
Facebook