Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մասնավոր մանկապարտեզների «առավելությունները»

Mery Manukyan
Հեղինակ`
Mery Manukyan
02:13, կիրակի, 17 հունիսի, 2018 թ.
Մասնավոր մանկապարտեզների «առավելությունները»
    
    
    

Յուրաքանչյուր ծնող կանգնում է այն հարցի առաջ, արդյոք արժե՞ տանել երեխային մանկապարտեզ թե ոչ: Ասում են, որ երեխաները մանկապարտեզներում ավելի լավ են կրթվում, քան տանը: Երևի սա է պատճառը, որ Հայաստանում գործում են մոտավորապես 650 պետական, և 65-ից ավել մասնավոր մանկապարտեզներ: Եվ հենց այդ պահին է, որ ծնողը կանգնում է ընտրության առջև՝ պետական թե՞ մասնավոր:

«Հեքիաթ» , «Գուլիվեր» , «Հրաշք մանկիկ» , սրանք մասնավոր մանկապարտեզներից մի քանիսն են:

Մասնավոր մանկապարտեզներում հազվադեպ են հանդիպում տարբեր տարիքային խմբեր: Հիմնականում հաճախում են նույն տարիքային խմբի երեխաներ:

Խմբերում լինում են 15-20 երեխաներ, ոչ ավել, սնունդը երեքանգամյա է, երեխաների խնամքով զբաղվում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող դայակներ և դաստիարակներ, կազմակերպվում են տարբեր խաղեր, որոնք զարգացնում են երեխաներին: Ցանկության դեպքում տրամադրվում են նաև փոխադրամիջոցներ:

Եվ այս ամենը կարող է կազմել ամսական մոտավորապես 60-120 հազար դրամ:

Օրինակ՝ Աննան, ով իր երեխային տանում է մասնավոր մանկապարտեզ գոհունակությամբ նշում է՝ «Երեխայիս համար այնտեղ շատ լավ է, շատ լավ սնվում է, մեծ ցանկությամբ է հաճախում, խաղում է ընկերների հետ, զբաղվում, կրթվում, տանն էլ իրեն շատ լավ է պահում, իսկ ես հասցնում եմ հանգիստ աշխատանքիցս տուն վերադառնալ»:

Իսկ Լոլիտան իր չորս ամյա տղային տանում է պետական մանկապարտեզ, և չի դժգոհում: «Կարծում եմ չարժե հավելյալ գումար վատնել մասնավոր մանկապարտեզ տանելու համար, այն էլ այն դեպքում երբ տարբերությունը մեծ չէ: Դայակները շատ ուշադիր են, սննդակարգին մշտապես հետևում ենք, կազմակերպվում են տոնական հանդեսներ, երեխաները զբաղվում են զարգացնող խաղերով և այլն: Մի խոսքով այն ամենն ինչ հարկավոր է երեխային մի քանի ժամ զբաղվելու համար»:

«Մերի Փոփինս» մասնավոր մանկապարտեզը, հիմնադրվել է 2008թ-ին:

«Մենք փորձում ենք ստեղծել երեխաների համար այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր բալիկ կարող է բացահայտել իր ունակությունները: Մեզ մոտ աշխատում են բարձր մասնագիտական որակավորում ունեցող մանկավարժներ, որոնք սիրով և հոգատարությամբ են լցնում երեխաների օրը: Յուրաքանչյուր երեխայի հանդեպ ցուցաբերվում է անհատական վերաբերմունք: Մանկապարտեզը ապահովված է բոլոր հարմարություններով, երեխաները մշտական հսկողության տակ են: Իսկ ինչ բերաբերվում է ճաշացանկին, ասեմ, որ ճաշատեսակները պատրաստված են միայն թարմ և որակյալ սննդամթերքից, ամենը պատրաստվում է ուտելուց անմիջապես առաջ, և անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ապահովել նաև անհատական ճաշացանկ» , - նշում է մանկապարտեզի տնօրեն ՝Սուսաննա Չիթչյանը:

Ինչպես տեսնում ենք երկու դեպքում էլ առավելությունները շատ են, մնում է որոշել արժե արդյոք ամսական մի կլորիկ գումար ծախսել մանկապարտեզի համար թե ոչ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9390 | 0 | 0
Facebook