Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քորթնի Քարդաշյանն ու Քենդալ Ջեները երեխաների հետ եկեղեցի են այցելել

20:08, հինգշաբթի, 04 ապրիլի, 2013 թ.
Քորթնի Քարդաշյանն ու Քենդալ Ջեները երեխաների հետ եկեղեցի են այցելել

Ռեալիթի-շոուի աստղ Քորթնի Քարդաշյանն ու նրա խորթ քույրը՝ մոդել Քենդալ Ջեները, Զատիկի տոնին եկեղեցի են այցելել:

Ըստ Daily Mail-ի, Քորթնին եւ Քենդալը պատարագի են տարել նաեւ Քորթնիի երեխաներին՝ Պենելոպային եւ Մեյսոնին: Բոլորն էլ սպիտակ զգեստներ են հագել: Քորթնին եւ Քենդալն առիթին լավագույնս համապատասխանող՝ գետնին հասնող սպիտակ զգեստներով են եղել: Ճանապարհին նրանց են միացել նաեւ ընտանիքի մյուս անդամները՝ Քրիս Ջեները, Բրյուս Ջեները եւ Քենդալի հարազատ քույրը՝ Քայլին: Վերջինը սպիտակ կարճ զգեստով եւ սաբոյով է եղել. եկեղեցական արարողությանը ոչ պատշաճ հագուստ: Ավելի ուշ Քենդալը Twitter-ում գրել է. «Պարզապես ցանկանում եմ բոլորին ուրախ Զատիկ մաղթել: Եվ հույս ունեմ, որ լավ օր կունենաք»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5369 | 0 | 0
Facebook