Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ անել աշխատանքի համար հարցազրույցի գնալիս

22:19, հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
Ի՞նչ անել աշխատանքի համար հարցազրույցի գնալիս

Առաջարկում եմ խոսել այն սխալների մասին, որոնք հաճախ են գործում աշխատատեղի համար պայքարող թեկնածուները հարցազրույցների ժամանակ: Ինչ անել և ինչ չանել գործատուի վրա լավագույն տպավորություն թողնելու համար:

Աշխատանք փնտրողներից շատերն այնքան են կենտրոնանում հարցազրույցի հարցերին պատասխանելու վրա, որ մոռանում են շատ կարևոր մի հանգամանք: Դուք նույնպես կարող եք հարցեր ուղղել: Հարցազրույցին ճիշտ հարցեր ուղղելը կարևոր է երկու պատճառով: Առաջին հերթին ճիշտ տրված հարցերը հաստատում են, որ դուք հարմար թեկնածու եք տվյալ պաշտոնի համար: Երկրորդ. ինչպես գործատուն կարող է ձեզ հետ հարցազրույց վարել, այնպես էլ դուք` գործատուի հետ: Դա ձեզ հնարավորություն է տալիս պարզել, թե արդյոք դա այն կազմակերպությունն է, որտեղ կցանկանայիք աշխատել: Նոր գործատուի մոտ երբեք մի բողոքեք հին աշատանքի վայրից և տնօրենից: Ձեր ՙապագա» տնօրենի մտքով միանգամից կանցնի, որ եթե Դուք հիմա բողոքում եք նախկին տնօրենից, ապա միգուցե որոշ ժամանակ անց սկսեք բողոքել նաև նրանից: Մի վախեցեք առաջին իսկ հանդիպման ժամանակ հարցնել Ձեր աշխատավարձի մասին: Շատերը ամաչում են դրա մասին հարցնել կարծելով, ՝ որ դրանով վատ տպավորություն կթողնեն: Բայց աշխատանքը դա համագործակցություն է, որտեղ Դուք որոշակի գումարի դիմաց վաճառում եք Ձեր ժամանակն ու մասնագիտական գիտելիքները: Այնպես որ, շատ նորմալ է հենց սկզբից իմանալ, թե ինչ պայմաններով եք Դուք աշխատելու: Գործատուները նույնպես սիրում են իրենց վրա վստահ և իրենց իրավունքները պաշտպանել կարողացող մարդկանց: Մի ուշացեք հարցազրույցից և մի փոխեք հարցազրույցի օրը: Եթե Դուք իրոք ուզում եք ընդունվել այդ աշխատանքին, ապա հարցազրույցի գնացեք 5 րոպե շուտ: Պատասխանատվության զգացումն այն է, ինչի վրա ուշադրություն են դարձնում բոլոր գործատուները նույնիսկ եթե Ձեզ մերժեն և աշխատանքի չվերցնեն, մի վհատվեք և մի խզեք Ձեր կապերը այդ գործատուի հետ: Շնորհակալություն հայտնեք, ժպտացեք և դուրս եկեք: Միգուցե Ձեր լավ վերաբերմունքն ու մարդկային դրական գծերը կարողանան լրացնել այն բացը, որի պատճառով Ձեզ աշխատանքի չվերցրեցին: Իսկ հարցազրույցից հետո փորձեք վերլուծել, թե ինչը խանգարեց Ձեզ աշխատանքի ընդունվելու: Այդ վերլուծության արդյունքները Ձեզ շատ օգտակար կլինեն հաջորդ հարցազրույցների ժամանակ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6617 | 0 | 0
Facebook