Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Մասնագիտության ճիշտ ընտրություն

20:21, հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
Մասնագիտության ճիշտ ընտրություն

Մասնագիտության ընտրությունը կամ մասնագիտական կողմնորոշումը մեր կյանքի կարևորագույն ընտրություններից մեկն է, հետևաբար պետք է լուրջ և պրոֆեսիոնալ վերաբերմունք ցուցաբերել այդ հարցին, քանի որ մասնագիտության ճիշտ ընտրությունը կյանքում հաջողակ լինելու, մասնագիտական աշխատանքում ինքնակատարելագործման և ինքնահաստատման հասնելու, աշխատավայրում բավարարվածության զգացում ունենալու կարևորագույն գրավականն է: Այդպես է հատկապես զարգացած երկրներում, որտեղ կրթական համակարգը սերտորեն կապված է աշխատաշուկայի հետ, ինչն էլ այս կամ այն մասնագիտության ընտրությունը դարձնում է առավել մոտիվացված և ցանկալի: Մարդիկ դառնում են ֆիզիկոս, քիմիկոս, սոցիոլոգ, իրավաբան և այլն՝ մի կողմից բավարարելով սեփական հետաքրքրությունները, իսկ մյուս կողմից՝ կերտելով հնարավորինս հուսալի ու բարեկեցիկ ապագայի հիմքերը: Հիմնականում այլ է պատկերը ՀՀ-ում, որտեղ մասնագիտության ընտրությունը միտված է ոչ միայն և գուցե թե ոչ այնքան սեփական հետաքրքրությունների բավարարմանն ու արդար/հուսալի ապագայի հիմքերի կերտմանը, որքան կյանքի որոշակի փուլով անցնելու ավանդույթի պահպանմանը: Այսպիսով, երևանցիների կարծիքով մերօրյա Հայաստանում ամենից պահանջված են բժշկի, ծրագրավորողի, տնտեսագետի, հաշվապահի, իրավաբանի և դերասանի/երգչի մասնագիտությունները:

Հոգեբան Արմեն Մարգարյանը՝ պատասխանեց մեր հարցերին, թե ինչպես ճիշտ մասնագիտություն ընտրել երեխայի համար:

-ՙՄասնագիտության ընտրությունը դարձել է մոդայիկ կամ այդ հարցը լուծվում է ֆինանսական հնարավորությունների հաղթահարման սահմաններում, թեև մասնագիտության ընտրությունը մարդու ինքնադրսևորման հնարավորություններից է»: Արմեն Մարգարյանի խոսքով` կարևոր է երեխային ճիշտ ուղղորդել մասնագիտություն ընտրելիս: -ՙՇատ դեպքերում ծնողները երեխային ուղղորդում են իրենց սեփական տեսակետից կամ մասնագիտությունից ելնելով: Եթե երեխան բժիշկների ընտանիքում է մեծանում, ստիպում են ընտրել բժշկի մասնագիտություն, որը չի համապատասխանում երեխայի հետաքրքրություններին»: Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս հասկանալ երեխայի անձնային առանձնահատկությունները, թե նա ինչ հետաքրքրություններ ունի և ինչ կարող է անել, որից հետո միայն ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում: Պետք չէ երեխայի վրա փաթաթել սեփական կարծիքը, համոզել: Կարևոր է, որ երեխային ծանոթացնեն մասնագիտությունների տեր անձանց հետ, որպեսզի երեխան կատարի գիտակցված ընտրություն, -հավելեց Արմեն Մարգարյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
601 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ