Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցն հյուրընկալեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին

19:30, հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցն հյուրընկալեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին
     Այսօր Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցն հյուրընկալեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին և աշխատանքային խմբին: Մարզպետը շրջեց դպրոցում / թանգարան, ՆԶՊ, շախմատի, համակարգչային կաբինետներ, նախակրթարան, սպորտդահլիճ, աշխատասենյակներ, դասասենյակներ/, ծանոթացավ դպրոցում կատարվող աշխատանքներին, ձեռքբերումներին:
     Մարզպետն իր գոհունակությունն հայտնեց դպրոցում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
     Այնուհետև պարոն Պետրոսյանը մասնակցեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, հայոց պետականությանն ու բանակին նվիրված միջոցառմանը՝ նախակրթարանի սաների մասնակցությամբ: Միջոցառումը հոբելյանական տարվա միջոցառումների շարքում վերջինն էր:
     Այն կազմակերպվել էր տնօրենության և դասղեկների կողմից/ Նելլի Բադալյան, Ռուզաննա Մկրտչյան/ և կուռ սյուժեով, հայրենասիրական երգերի կատարումներով ու պարով նպաստեց մեր սաների ռազամահայրենասիրական դաստիարակությանը:
     Մեր դպրոցում իրականացվող բոլոր աշխատանքների հիմքում ընկած է սերնդի հայրենասիրական դաստիարակությունը: Աչքերը բացելով նման բարդ աշխարհաքաղաքական տարածքում՝ Հայաստան աշխարհ անունով՝ յուրաքանչյուր մարդ մանկության վաղ փուլերից պետք է տոգորվի, ներծծվի հայրենասիրական ոգով, մեծանա՝ իր արժեհամակարգում առանձնահատուկ տեղ հատկացնելով հայրենիքին ու հայրենասիրությանը:
     Կոտայքի մարզպետը, տպավորված միջոցառումովև դպրոցի ձեռքբերումներով, իր գոհունակությունն արտահայտեց ուսուցիչներին, ծնողներին ու աշակերտներին:
     Այնուհետևւ անդրադառնալով Հայաստանում թավշյա հեղափոխությանը, նրա նշանակությանն ու կարևորությանը՝ կոչ արեց ապրել և աշխատել որպես երկրի, մարզի, համայնքի իսկական, օրինապահ ու օրինապաշտ, պահանջող ու պահանջատեր, տեր ու տիրական քաղաքացիներ, նպաստել մեր երկրում այլևս նոր իրողությունների, փոփոխությունների զարգացմանը, հաջող ու անխափան ընթացքին, նոր ու հզոր, ապահով հայրենիքի կայացմանը:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
916 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ