Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Համալսարանի պատերից դուրս, բայց ներս

16:35, հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
Համալսարանի պատերից դուրս, բայց ներս
     Համալսարանի պատերից դուրս, բայց ներս
     Երևանի պետական համալսարանում, կրթական համակարգին զուգահեռ, նաև անուշադրության չի մատնվում ուսանողի արտալսարանային կյանքը: Այն, որ ընտրում ենք Լրագրողի, Միջազգայնագետի, Հաշվապահի, Քաղաքագետի և մի շարք նման լուրջ մասնագիտություններ, դեռ չի նշանակում, որ ուսանողին, բացի այս մասնագիտություններից, չի գրավում մշակութային կյանքը: ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ 2006 թվականին ստեղծվեց Մշակույթի կենտրոն, որի առաջնահերթ խնդիրներն էին բուհի մշակութային կյանքի, համալսարանականների շրջանում անցկացվող մշակութային միջոցառումների համակարգումը, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող կառույցների կողմից կազմակերպած միջոցառումների համախմբումն ու դրանց որակական չափանիշների ապահովումը: Այս խնդիրներն իրականացնելու նպատակով արհեստավարժ ղեկավարների միջոցով կազմավորվեցին մշակութային բազմաբնույթ համույթներ, որոնց աշխատանքներում ներգրավվեցին ստեղծագործող և շնորհալի ուսանողներ, դասախոսներ: «Մշակութային կենտրոնում եմ արդեն 4 տարի, առաջին կուրսի առաջին շաբաթում եմ իմացել այս կենտրոնի մասին և միանգամից որոշում կայացրել խմբին միանալու. Աղջիկների պարային համույթում եմ ելույթ ունենում, շատ ուրախ եմ, որ միայն դասերով չենք սահմանափակվում, իվերջո ուսանողը միայն հատորներով գիրք կարդալու համար չէ, ուսանողին նաև հանգստանալ է պետք, նոր դրական լիցքերով լցվել և վերջապես իր շնորհը ներկայացնել ճիշտ հարթակում»: - Ասաց ԵՊՀ իրավագիտության ուսանողուհի Աննա Իսահակյանը: Իդեպ մշակույթի կենտրոնի կազմում գործում են նաև հետևյալ մշակութային խմբերը, որոնց միջոցով իրականացվում են բազմաբնույթ մշակութային միջոցառումներ. • «Համալսարանական» թատրոն-ստուդիա, գեղ. ղեկավար` ԿարինեԴավթյան, • Աղջիկներիպարայինհամույթ, գեղ. ղեկավար` ԻռէնՈւլիխանովա, • Երգչախումբ, գեղ. ղեկավար` ՀՀ վաստակավորարտիստԿարենՍարգսյան, խմբավար` ՌուբենԿարասեֆերյան, • Կամերայիննվագախումբ, գեղ. ղեկավար` ՀՀ վաստակավորարտիստԿարենՍարգսյան, • Գրական ստուդիա - ղեկավար` Բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյան • «Նիկե» ջոկատ, համակարգող` ԱրևիկՊռազյան, • Կինոակումբ, համակարգող` Մարի Գրիգորյան • Ժողգործիքների նվագախումբ, գեղ, ղեկ Արմեն Այվազյան • Կիթառահարների խումբ` գեղ. ղեկ. Նորայր Շահբազյան: «Ես կիթառահարների խմբում, դեռ համալսարան չէի ընդունվել, բայց գիտեի այս կենտրոնի մասին և որոշել էի ընդունվելուց հետո անպայման հաճախելու եմ այս խմբակ. Այստեղ շատ հետաքրքիր է, նախ ձեռք ես բերում քո հետ նույն երաժշտական ճաշակը կիսող ընկերների, մանսակցում ես տարբեր միջոցառումների և հավագների»: - Նշեց ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Նորայր Սարգսյանը: Մշակույթի կենտրոնի նպատակներն է ուսումնական գործընթացին զուգահեռ նպաստել ԵՊՀ ուսանողների մշակութային ունակությունների զարգացմանը, մշակույթի միջոցով ԵՊՀ ուսանողների կապի ապահովումը տարբեր երկրների ուսանողների հետ, այդ թվում` Արցախի և Սփյուռքի. «2 տարի է ինչ այս կենտրոնում եմ, երգում եմ և պարում. Այս կենտրոնը մեծ հնարավորություն է տալիս մեզ՝ ուսանողներիս, նախ հրաշալի մասնագետների օգնությամբ էլ ավելի ենք կատարելագործվում, նաև բացի համալսարանական միջոցառումների, մասնակցում ենք այլ միջոցառումների՝ համալսարանի պատերից դուրս, ինչպես նաև հնարավորություն է տրվում շփում հաստատել և համագործաքցել սփյուռքահայ ուսանողների և Արցախցի ուսանողների հետ.»: -Ասաց Իրինա Մաթևոսյանոը, ով սովորում է Ռոմանոգերմանական Ֆակուլտետում:
Աղբյուրը` ...........
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
397 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ