Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Երևանի կապույտ կամ պարսկական մզկիթ

16:30, հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ.
Երևանի կապույտ կամ պարսկական մզկիթ
     Այցելություն Երևանի կապույտ կամ պարսկական մզկիթ Քայլելով Մաշտոցի պողոտայով գրեթե անհնար է չնկատել Իսլամական ոճով կառուցված կապույտ շինությունը: 1766թ-ին Հուսեյն-Ալի խանի նախաձեռնությամբ կառուցված կապույտ մզկիթը Երևանի մուսուլմանական միակ աղոթատունն է: Մուտք գոծելով մզկիթ առաջին բանն, որը աչքի է ընկնում՝ ցուցանակն է՝ պարսկական խիստ կանոններով: Ցուցանակի վրա պարզ գրված և պատկերված է, թե ինչպիսին պետք է լինի հագուստը մզկիթ մտնելիս: Միքանի քայլ առաջ և քեզ զգում ես պարսկաստանում, եթե անգամ այնտեղ չես եղել, բայց գոնե մեկ անգամ տեսել ես հեռուստացույցով կամ լուսանկարներով: Բակի կենտրոնում տեղադրված է կառք, որը խորհրդանշում է պարսկական Նոր տարին, որը նշվում է Մարտի 21-ին: Կառքը զարդառված է եղևնու ճյուղերով, իսկ ներսում դրված է Ղուրանը, հայելի, մոմեր, խնձոր, միքանի սխտոր, փշատ, պարսկական հող, իսկ կենտրոնում ակվարիում: Սրանցից յուրաքանչյուրը ունի իր առանձին նշանակություն պարսիկ ժողովրդի համար: Շինության գմբեթն ու պատերի մի մասը պատած են երկնագույն հախճապակով։ Բուն մզկիթի շինվածքները գտնվում են երկնագույն հարավային և հյուսիսային կողմերում, իսկ թևերում և դիմացը կառուցված են մի շարք փոքր չափսերի շենքեր ու խցիկներ, որոնք բուն մզկիթի հետ միասին շրջապատում են մի քառակուսի ընդարձակ բակ։ Վերջինիս կենտորոնում կառուցված է մի փոքրիկ ջրավազան, որի շուրջն ընկած է ստվերախիտ ծառերով ծածկված լայն ու խնամքով սալահատակված հրապարակը։ Մզկիթն ունի երեք մուտք, երկու փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային։ Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում։ Այն բաղկացած է երեք կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար հետ։ Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է նրա գմբեթը։ Դրան կից եղած մյուս երկու դահլիճները փոքր են և համեմատաբար ցածր առաստաղ ունեն։ Դահլիճներն ընդհանրապես անզարդ են, կառուցվածքով պարզ և ունեցել են հասարակ կահավորում։ Զարդարված են միայն դահլիճների՝ դեպի բակը բացվող լուսամուտներըը։ Իսկ դրանց զարդն էլ կազմում են գույնզգույն ապակիներով շրջանակների մոտ զետեղված արևելյան նախշերը։ Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը, իսկ հարավային կողմում մյուս մզկիթը։ Մինարեն հին Երևանի կառուցվածքների բարձրագույն կետն էր և ուշադրություն էր գրավում շատ հեռվից։ Նրա գագաթից իսլամական հասարակությանը ամեն օր աղոթքի է կանչել ազաչին, սակայն հարևան շենքերի բնակիչների հորդորով այդ ծեսը դաթարեցրել են դեռ 20 տարի առաջ և փոխարինել են ձայնագրությամբ, բայց շատ ավելի ցածր ձայնով: Այս ծեսը կատարվում է ամեն օր լուսադեմի 6: oo-ին 4 րոպե տևողությամբ: Բակում գործում է նաև ցուցասրահ: Մուտք գործելով ցուցասրահ տեսնում ենք բազմաթիվ նկարներ, որոնք պատկերում են իսլամական պետությունը, սակայն ուշագրավ է այն փաստը, որ որպես երկու ազգերի հանդուրժողական ու հարևանական վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցու և պարսկական մզկիթի նկարները կողք կողքի են տեղադրված։ Աղոթարան մտնելիս նույնպես կանոններ են գործում, անպայման պետք է հանել կոշիկները և մուտք գործել բոբիկ: Աղոթարանի հատակը պատված է նախշազարդ գորգերով, պատերն անշուք են և առանց զարդարանքի: Կանայք իրավունք չունեն տղանարդկանց հետ նույն սենյակում աղոթելու, այդ իսկ պատճառով տարածքը վարագույրով առանձնացված է: Աղոթքի ժամերն անփոփոխ են 13: 00-ին և 18: 00- ին: Իդեպ իրենց աղոտքի ժամանակ արգելված է որևէ նկարահանում անել, դրա համար հարկավոր է հատուկ թույլտվություն Մշակույթի նախարարության կողմից: Քանի որ պարսիկ ժողովուրդի մեծ մասը նախընտրում է իրենց Նոր տարին նշել Հայաստանում, այս շրժանում ավելի մեծ թվով պարսիկների կարելի է հանդիպել մզկիթում: Այն հարցին թե ինչպես են իրենց զգում հայաստանում և ինչպես են վերաբերվում այս շինության առկայությանը, խատասխանեց զբոսաշրջիկներից Սիամ Մխթարին. «»: -Նշեց նա: Պետք է նշել, որ մզկիթը հայ այցելուների պակաս ևս չունի: Մզկիթ այցելած Հերմինե Սուքիասյանը մեր այն հարցին, թե ո՞րն է այցելության պատճառը մզկիթ և ինչպես է վերաբերվում դրան պատասխանեց՝ «»: - Ասաց Հերմինեն. Նշենք, որ Մզկիթը շուրջօրյա վերահսկողության տակ է և աշխատակիցների թվում կան նաև ազգությամբ պարսիկներ, որոնք մշտական բնակություն են հաստատել Հայաստանում:
Աղբյուրը` ......
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
459 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ