Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ԱԲԳԱՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

22:50, չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ.
ԱԲԳԱՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
    
     ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ՝ ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ
     ՀԵՐՈՍԻ ԵՂԲԱՅՐ
     ժՈՐԱ ԱԲԳԱՐՅԱՆ
    
    
     ԱԲԳԱՐՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
    
    
    
     Հայոց բանակը ծնունդդ էր ազատամարտի, այն հիմնեցին հերոսները պատերազմի դաշտում՝ հաղթանակներ կերտելով ու հետո պետք է բանակի կազմերը համալրեին զինվոր ու հրամանատար հերոս տղերքը, որ զենք ձեռքին դիրքերում պիտի պաշտպանեին Մայր Հայաստան ու Ազատ Արցախը։
     Ցավոք շատ տղերք իրենց կյանքը նվիրաբերցին հայրենիքի սահմանների պաշտպանությանը, Հայաստան Հանրապետության ու Արցախի տարածքային ամբողջականության համար, նրանցից մեկն էլ՝ Տիգրան Աբգարյան էր, քաջ տանկիստ, հերոս տղա, որ հրամանատար Մոնթե Եղոյանի և մարտական ընկեր Վլադիմիրի հետ միասին, իրենց տանկով, պետք է ոչնչացնեին թշնամու տանկերը և զրահամեքենաներ, սակայն այդ մարտը վերջինը պետք է լիներ ու հերոսների անունները գրվեր անմահ հերոսների փառքի խոնարհ, բայց պատվով մատյանում։
     Ուզում եմ ներկայացնել հերոսի եղբայր Ժորա Աբգարյանին, երևի շատերը արդեն ճանաչում են հերոսի եղբորը, որ շուրջ 30 և ավելի կամազ ու ուրալ մակնիշի մեքենաներով անվանադողեր է հասցնում դիրքապահ տղերքին՝ նրանց անվտանգության ապահովման համար, այս մեծ աշխատանքը անում է սիրով ու կազմակերպված, անում է Տիգրան եղբոր հիշատակին, անում է սահման պահող տղերքի համար, ամեն առավոտյան տեսել է, թե ինչպես են ծնողները կարոտով նայում իրենց որդու նկարներին, որ դրված է հերոսի փառքի անկյունում, որ դարձել է մի փոքրիկ թանգարան՝ Տիգրանի հիշատակի հայրական տանը ու հերոսի եղբայրը մտածում է զինվոր ու հրամանատար տղերքի մասին, դիրքում կանգնած տղերքի մասին։ Անվանդողերի հավաքման այս գաղափարը հերոսի եղբոր մոտ կյանքի էր կոչվել ամիսներ առաջ ու գիտեք որտեղ, երբ Արմինե Կարախանյանը Ժորա Աբգարյանի հետ միասին հերթական այցը կազմակերպին Արցախ ու այն վայրում, որտեղ ծառայություն են տանում հերոս տղերքը, հենց այստեղ էլ Ժորան խոստում տվեց որ մոտակա կարճ ժամանակահատվածում անվանադողեր է հասցնելու դիրքեր տղերքի համար։ Այս ժամանակաշրջանում, բոլորիս աչքի առաջ, եղավ իր խոստմանը հավատարիմ։ Ժորա Աբգարյանի մասին մեծ ոգևորվածությամբ պատմեց Արմինե Կարախանյանը, որ ամբողջ ճանապարհին Ժորան ասում էր, որ ինքը պետք է հավաքի անվանադողերըու հասցնի տղերքին։ Պետք է հատուկ նշենք որ ոչ միայն այն, որ հերոսի եղբայրը խոստման հավատարիմ եղավ, պետք է արձանագրել այն փաստը, որ Ժորան կարողացավ մեծ քանակություն հավաքել այդ կարճ ժամակահատվածում ու շատ կազմակերպված էլ հասցնել տարբեր դիրքեր։ Գնահատելի ու մեծ աշխատանք, քանի որ բանակը հասարակության զավակն է, բանակին պետք է լավ նայել, որն էլ անում է Ժորա Աբգարյանը ու դեռ շարունակում է անել, ամեն դիրքում իր լուման ունենալու համար։ Երբեք չենք խոսել Ժորա Աբգարյանի այս աշխատանքի համար, սակայն ես ու Արմինե Կարախանյանը, որոշեցինք բարձրաձայնել ու հանրությանը տեղյակ պահել Աբգարյան եղբայրների ավանդի մասին Հայոց բանակում և հայոց բանակի համար, ուստի գնահատալով Աբգարյան եղբայրների արած գործը, որ մի եղբայրը իրեն դրսևորեց մարտի դաշտում, իսկ մյուսը թևացյալ այս խաղաղ պամաներում, բայց երկուսի նպատակն էլ մեկն էր՝ ուժեղ հայրենիք, ուժեղ սահմաններով, հանուն մեր սիրասուն Մայր Հայաստանի և Ազատ Արցախի։ Շնորհակալություն Աբգարյան եղբայրներին
     Հավերժ փառք Տիգրան Աբգարյանին ու նրա բոլոր մարտական ընկերներին, բանակ ստեղծող ու դիրք պահող հերոս տղերքին, որ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի։
     Ապրես Ժորա ջան այս մեծ ու նվիրական աշխատանքի համար։
     ՀԱՄԱՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ
     Հեղինակներ ՝
     Սուրեն Վուրգի Ոսկանյան
     Արմինե Կարախանյան -Նռան Հատ
     21 մայիս 2018
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
853 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ