Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

«ՓՐՓՈՒՐԻՑ ԿԱՌՉՈՂՆԵՐԸ»

Հեղինակ
Հեղինակ`
Հեղինակ
20:42, չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ.
«ՓՐՓՈՒՐԻՑ ԿԱՌՉՈՂՆԵՐԸ»

Սովորաբար համակարգային խնդիրների մասին խոսելիս՝ մարդիկ վեր են կանգնում նեղ-անձնական շահերից, բայց եկեք ու տեսեք, որ վերջին օրերին Հայոց Հայրապետի հրաժարականը հանիրավի պահանջող ՓԱՍՏՎԱԾ ՏԳԵՏՆԵՐԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՍՈՎԻՑ կորցրել են բանականությունը, զոմբիացել և մտածում են մարմնի ոչ համապատասխան մարմնով:
     Համացանցում, բառիս բուն իմաստով, ՈՄՆ Վահե Պողոսյանն իր կարծիքով «ուժեղ» նյութ է գրել՝ անդրադառնալով մի շարք արժանավոր հոգևորականների, այդ թվում նաև Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի՝ Հայոց Հայրապետի համագյուղացին լինելու հանգամանքին: Վստահ լինելով, որ մյուս եկեղեցականները արժանի պատասխան կտան ՈՄՆ-ին, ես կանդրադառնամ միայն Տեր Արարատի հասցեին ուղղված ֆանտաստիկայի ժանրի բարբաջանքներին:
     Հեղինակը Տեր Հորը մեղադրում է Հայր Կորյունին Հայ Եկեղեցու պատմության դաս տալու անհամեստության մեջ. «սիրելի՛» ՈՄՆ, եթե Տեր Արարատը համեստություն չաներ, Հայր Կորյունին կարող էր դաս տալ նաև Հայոց պատմությունից, Ընդհանուր Եկեղեցու պատմությունից, հայրաբանությունից, ծեսից, տոնագիտությունից, բարոյագիտությունից և շատ ու շատ առարկաներից: Իր համեստությունը դրա մեջ էր, որն այդպես էլ ձեր ՏԳԵՏ ուղեղներին հասու չեղավ: Եթե ձեր կողմնակիցների ապագիտական հոդվածներին Նրա պատասխանը ՏԵՂԻՆ ու ՄԵՐԿԱՑՆՈՂ չլիներ, ապա չէիք գնա և չէիք համբուրի նրա՝ որպես օծյալ քահանայի աջը (ասեմ անկեղծ՝ գնահատում եմ Տեր Հոր աջը համբուրողի այդ արարքը և վստահ եմ, Տեր Հայրը սիրով ու անկեղծաբար տվել իր քահանայական օրհնությունը. պատմել են ականատեսները):
     ՈՄՆ հեղինակը խոսում է, որ Տեր Արարատը հաշվի չի առել Հայր Կորյունի տարիքով և ձեռնադրությամբ ավագ լինելու հանգքամանքը: Իսկ հեղինակն ինչու չի խոսում նրանից, ԹԵ՞ ԱՐԴՅՈՔ ՀԱՅՐ ԿՈՐՅՈՒՆԸ ՀԱՇՎԻ Է ԱՌԵԼ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՏԱՐԻՔՆ ՈՒ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՔ ՀԱՇՎԻ Է ԱՌԵԼ ԲՈԼՈՐ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ՝ ԱՅԴ ԹՎՈՒՄ ԻՐ ՀՈԳԵՎՈՐ ԾՆՈՂԻ, ԱՆՄԻՋԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՍԻ ՏԱՐԻՔՆ ՈՒ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՔ ՀԱՇՎԻ Է ԱՌԵԼ ԻՐ ՈՉ ՎԱՂ ԱՆՑՅԱԼԻ ՄԻԱԲԱՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏԱՐԻՔՆ ՈՒ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՔ ՀԱՇՎԻ Է ԱՌԵԼ ԱԶՆԻՎ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻ ՏԱՐԻՔՆ ՈՒ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ: ԻՀԱՐԿԵ ՈՉ: Ուրեմն ՈՄՆ հեղինակ «աչքիդ մեջի ԱՆՏԱՌԸ տես, նոր ուրիշի աչքի շյուղը հանիր»:
     Հետևաբար՝ վերահաստատում ենք Արժանապատիվ Տեր Հոր կարծիքը. «ՈՎ ՉԻ ՀԻՇՈՒՄ ԱՆՑՅԱԼԸ` ՆԱ ՉՈՒՆԻ ԱՊԱԳԱ»:
     «Հեղինակը» խոսում է Տեր Հոր ճեմարանական տարիների մասին, կարծես թե ճանաչում է նրան. այո Հայր Կորյունի կողքին կան հեռացված ճեմարանականներ, որոնք նախկինում Տեր Հորը տեսնելիս ողջագուրվել և համբուրել են, և եթե այդ ապատեղեկատվությունն իրենց ձեռքի գործն է, ուրեմն հուդայաբար են համբուրել նրան: Նրանք լավ են ճանաչել Տեր Հորը թե՛ ճեմարանում և թե՛ քահանայության տարիներին, ուստի՝ նրանցից ոչ մեկը չի համարձակվի նման որակում տալ Տեր Հորը, քանզի 2001-2007 թթ. ովքեր սովորել են ճեմարանում ԼԱՎ են ճանաչ նրա թե՛ մարդկային որակները և թե՛ գիտելիքի պաշարի չափը: Ուստի՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե կա մարդ, որ ոչ թե կանացիաբար թաքնվելով է անհիմն և ստահոդ որակումներ տալիս, թող բացահայտ հանդես գա և իր պատասխանը, վստահեցնում եմ, չի ուշանա:
     ՈՄՆ-ը բաց չի թողել նաև Մայր Աթոռում Տեր Արարատի ունեցած պաշտոնները՝ դրանք ևս շաղկապելով համագյուղացիության հետ: ՈՄՆ Վահե՛, Տեր Հորը ճանաչում են ճեմարանի բոլոր դասախոսները, Հայաստանի մի շարք գիտակրթական հաստատությունների ղեկավարներ, աշխատակիցներ, ինչպես նաև ճամարանական ուսանողներ: Նաև ձեր Հայր Կորյունը: Ես հպարտանում Տեր Հոր ամբարած գիտելիքով, մարդկային բարձր հատկանիշներով, ինչպես նաև նրա ուսումնառությամբ ու գիտելիքով: Ոմն Վահե, քո մտքի խավարը ցրելու համար բավական է նշեմ, որ Տեր Արարատը ուսանել է ոչ միայն գերազանց սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, այլև՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում՝ ԳԵՐԵԶԱՆՑ առաջադիմությամբ, այնպես որ լիիրավ իրավունք ունի դաս տալու մի աբեղայի, որը 2003-2018 թթ. ընթացքում չի կարողացել նույնիսկ մեկ վարդապետական թեզ գրել:
     Այնպես որ, Վեհափառ Հայրապետն իր գահակալության տարիներին հոգևորականներին ծառայության կոչելիս առաջնորդվել է ոչ թե հաշվի առնելով համգյուղացիությունը, այլ՝ մտավոր կարողությունները և պատրաստվածությունը:
     Սա վկայում եմ ես, որպես ճեմարանից հեռացված համագյուղացի (հպարտ եմ ճեմարանում իմ ստացած ուսումնառությամբ և գիտելիքով): Վստահեցնում եմ բոլորիդ, որ թե՛ հեռացման պահին և թե՛ այժմ համաձայն եմ եղել ճեմարանի տեսչության կայացրած որոշման հետ: Ուստի դատապարտում եմ արժանավոր հոգևորականների ճեմարանում ուսանելու տարիների վերաբերյալ ապատեղեկատվական և ցինիկ և լկտի արտահայտություններ տարածելը:
    
     Հովհաննես Նաջարյան

Նախկին ճեմարանական

Աղբյուրը` facebook
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
966 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ