Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Պատերազմի կանայք

Mery Manukyan
Հեղինակ`
Mery Manukyan
23:55, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
Պատերազմի կանայք
     Այս տարի նշվում է Ղարաբաղի շարժման 30 ամյակը: Դեռ 1940-ականներից է շարժման արմատները եղել, իսկ 1988-ի ձմռանը հասավ իր գագաթնակետին: Երկրում ամենուրեք զանգվածային ցույցեր տարածվեցին, նպատակ ունենալով վերամիավորել Լեռնայի Ղարաբաղի Ինքնավար Մարմինը (NKAO) Խորհրդային Հայաստանի հետ: Կանայք մեծ դերակատարություն են ունեցել ինչպես հանրահավաքների կազմակերպման, այնպես էլ ռազմի դաշտում: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շատ քաղաքացիներ միացել էին ուժերին, որպեսզի պաշտպանեն երկիրը: Նրանց մեջ ներգրավված էին կանայք, ովքեր կամավոր գնում էին Լեռնային Ղարաբաղ, օգնելու համար: Նրանցից շատերը աշխատում էին որպես բուժքույրեր, իսկ ոմանք էլ գնացել են առաջնագիծ, տղամարդկանց հետ ծառայելու համար: Աիդա Սերոբյանը եղել է այն կանանցից մեկը, ովքեր դեն նետեցին բուժքրոջ համազգեստները, ձեռքներն վերցրեցին հրացաններն ու սկսեցին պատերազմել որպես զինվոր: «Ես հրացանը ձեռքս վերցրեցի անակնկալ կերպով» - ասաց Աիդա Սերոբյանը: Երբ պատերազմը սկսվեց նա 39 տարեկան էր՝ ամուսնալուծված էր, ուներ երկու երեխա: Երբ Սերոբյանը լսեց Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին որոշում կայացրեց իրերը հավաքել և անմիջապես լքել Երևանը: «Իրավիճակը Ղարաբաղում սարսափելի էր: Զինվորները մահանում էին փոքր վնասվածքներից քանի որ չկար բժշկական օգնություն, ես չէի կարող ապրել հանգիստ իմանալով որ նրանք օգնության կարիք ունեին ինձ պես մարդկանցից» -ասում էր Սերոբյանը: Ի սկզբանե Սերոբյանը պայմանագիր ուներ առողջապահության նախարարության հետ, մնալու Ղարաբաղում երկու ամիս:
     -Նրանք ինձ ի սկզբանե հարցրեցին կոնկրետ որտեղ կցանկանամ գնալ, անկեղծորեն մինչև դա ես անգամ պատկերացում չունեի Ղարաբաղի գտնվելու վայրի մասին, և խնդրեցի նրանց ուղարկել այնտեղ, որտեղ ամենից շատ օգնության կարիք կա:
     Սերոբյանին սկզբում ուղարկեցին Մարտակերտ ամենալրված շրջաններից մեկը: Երկու ամիս բուժքույր լինելուց հետո նա որոշեց չորս ամիս մնալ, չնայած ընտանիքի հետ հակասություններ ունենալուն:
     -Մայրս ասում էր ես խենթ եմ, նա փորձում էր համոզել ինձ չվերադառնալ, նայց անօգուտ, քանի որ ես արդեն որոշումս կայացրել էի: Քանի որ առաջնագծում իրավիճակը գնալով վատանում էր Սերոբյանը որոշեց մնալ, ևս մեկ անգամ: 1922 թվականին Սերոբյանը որոշեց միանալ Հատերքի զորքերին: Ահա այստեղ նա սովորեց ինչպես կրակել: «Մեր հրամանատարը պատերին նկարել էր թիրախներ և սովորեցնում էր ինչպես կրակել դրանց վրա, երբևէ չեի կրակել»:
     Ռազմադաշտում Սերոբյանը ստիպված էր ինքն իրեն օգնել վերքեր բուժել ինչպես նաև օգնում էր մյուս երիտասարդ զինվորներին: Նրան վիրավորել էին մի քանի անգամ: Առաջին անգամ 1992 թվականին Դրմբոն-երեխաներին ճակատամարտի ժամանակ, և վերջինը 1994 թվականի ապրիլ ամսին: Այնուամենայնիվ ոչ մի վիրավորում չստիպեց նրան լքել պատերազմի դաշտը: Մեր բժիշկներից մեկը սովորություն ուներ ասելու. «սպիերը ավելի են գեղեցկացնում, ամենացավալին այն չէ, որ վիրավորվում ես, պատերազմի ժամանակ, այլ այն երբ կորցնում ես ընկերոջդ:
     Սերոբյանը ծառայեց ևս չորս տարի, որից հետո կարողացավ ողջ մնալ և վերադառնալ ընտանիք: Ցավոք նրա ընկերներից շատերը զոհվեցին առաջնագծում: Նրանցից մեկը Հասմիկ Բաղդասարյանն էր, ով զոհվեց 1992 թվականի օգոստոսի 22-ին, Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքով: Բաղդասարյանը և մի քանի այլ բուժքույրեր, միացան ռազմական գործողություններին 1992 թվականի մայիսի 22-ին: Նրանք ապրում էին ծղոտից պատրաստված կացարանում, որտեղ խնամում էին վիրավոր զինվորներին և պատրաստվում էին Շուշիի ազատագրման վերջին հակամարտությանը: Շուշիի ազատագրումից հետո, Բաղդասարյանը ծառայում էր Ասկերանում և Մարտակերտում: Նա և իր ընկերը` Լիդիան տեղափոխվեցին երեխաների մոտ, որդեգրեցին 170 զինվորի 10 օրում: Աչկի ընկնող կանանցից մեկը Մարինե Գուլյանն էր «Ղարաբաղի Կոբրա» անունով:
     Ժաննա Գալստյանը Ղարաբաղյան շարժման լեգենդար գործիչ էր: Նա մասնակցեց գրեթե բոլոր հիմնական ռազմական գործողություններին: 1988 թվականին երբ Բերդաձորը վտանգի մեջ էր գրավվելու ադրբեջանական զորքերի կողմից և հաղորդակցվելու ոչ մի հնարավորություն չկար այլ հայկական շրջանների հետ, Գալստյանը առաջինն էր պաշտպանության պլանը կազմելու մեջ: Կազմակերպչական խնդիրներից զատ, Գալստյանը պայքարում էր ինչպես զինվորը: Ավելին` նրա դուստրը և որդին ևս միացել էին նրան:
     Մինչ մայրը պայքարում էր թշնամու դեմ, նրանք հոգ էին տանում վիրավոր զինվորների մասին: Բաքուն մեծ գումար էր խոստացել Գալստյանի գլխի համար, չնայած ադրբեջանցիների սպռնալիքներին, դա նրան չխանգարեց առաջ շարժվել: Չնայած նրան, որ շատերը վախենում էին խոսել, Ժաննան շարունակում էր հանրային ելույթնոր ունենալ, քաջալերելով ազգին: 1991 թվականին Գալստյանը մեկնեց Հատերք և կազմավորեց զորամաս, որին կարող էր միանալ ցանկացաց կամավոր: Գալստյանը մշտապես գտնվում էր Շուշիի, Ջաբրաիլի, Հորադիսի և Մարտակերտի առաջնագծում:
     «Ես երբեք չեմ զղջացել այս ճանապարհը ընտրելու համար, նրանք պետք է իմանան մեր անունները...մնացած ամեն ինչը այս կյանքում սուտ է» - ասում էր Գալստյանը: Մինչ Սերոբյանը, Դուլյանը, Գալստյանը և հարյուրավոր կանայք պատերազմի դաշտում էին, նրանց քույրերը կազմակերպում էին հանրահավաքներ:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
867 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ