Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանն ազատ արձակվեց

21:37, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանն ազատ արձակվեց
     «Սասնա ծռեր» -ի անդամ Պավլիկ Մանուկյանի որդին` Արամ Մանուկյանը, ազատ արձակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճից:
     Շուրջ մեկ տասնյակ պատգամավորներ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Պավելի Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու միջնորդություն են ներկայացրել դատարան: ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալի պատշաճ վարքագիծը երաշխավորել են ՀՀ Աժ «ԵԼՔ» Խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Լուիզա Սարգսյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանը, Գևորգ Պետրոսյանը։
     Համաձայն մեղադրանքի` Արամ Մանուկյանը 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4176 | 0 | 0
Facebook