Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՄԱԿԵԴՈՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

18:31, երեքշաբթի, 12 հունիսի, 2018 թ.
ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՄԱԿԵԴՈՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հերոսը -Մակեդոն Ավետիսյան

Արթիկի կամավորական ջոկատը-Սասունցի Դավիթ ու Արթիկ բնակավայրը իր արթիկցի քաջերով, Արցախյան հողում՝ Հառիճավանքից մինչև Գանձասար ուխտեցին ու հաղթեցին։ Արցախյան ազատագրումից մինչև այսօր, հայրենիքի կողքին են ազատամարտիկ կամավորը, Հայոց բանակի հրամանատարն ու զինվոր։ Ավաղ նրանցից շատերը ընկան, դարձան նահատակ, դարձան փարոս- ճանապարհը ցույց տվող դեպի էրգիր։
     Հավերժ փա՝ռք հերոսներին Հայոց, հիշենք նրանց, հիշենք բոլորին՝ անուն առ անուն
     Արթիկի ջոկատի կամավոր -ֆիդայի, Արցախյան ազգային ազատագարական պայքարի նվիրյալ եվս մեկ հայորդու մասին ՝
     Անմահ հերոս ՝ Մակեդոն Անանիկի Ավետիսյան
     Ծնվել է 06․04․1964թ Արթիկի շրջանի Լեռնակերտ գյուղում
     Զոհվել է 11․04․1994 Մարտակերտի Մատաղիս գյուղում
     Մակեդոն Ավետիսյանը ծնվել է Արթիկի Լեռնակերտ գյուղում, սովորում է Լեռնակերտի միջնակարգ դպրոցը, ծառայում 1982 թ․ սովետական բանակում, 1984թ վերադառնում է հայրենի գյուղ։
     Արցախյան ազատագրական շարժումը Արթիկից Արցախ է բերում հերոս՝ Մակեդոնին, այստեղ է հերոսի կյանքն ու ճակատագիրը։
     Մատաղիսի ազատագարման ու ինքնապաշտպանական մարտը հերոսի համար ճակատագրական եղավ։ Երկու ու ավելի տարիներ պատերազմի կրակների միջով անցավ արթիկցի քաջը, անդամագրվելով 1992 թվ․ Արթիկի Սասունցի Դավիթ Ջոկատին անցավ փառահեղ ուղի՝ Մեծ Շեն, Տոնաշեն, Հակոբ Կամարի, Մուխրուզ, Մատաղիս և այլն բնակավայրերի ազատագրման ու ինքանապաշտպանությանը։
     Ու այսպես մարտական ընկերներ՝ Հրամանատար, անմահ հերոս՝ Աշոտ Մանուկյանի, Սասունցի Դավիթ աշխարազորային ջոկատի հերոս տղերքի հետ, մյուս ջոկատների հետ, հերթով աստիճանաբար Հայոց Արցախում ծածանեցին ազատության խորհուրդ եռագույնը ու ազդարարեցին, որ՝ Արցախ նահանգը պատկանում է իր տերերին ու այստեղ տեղ չունի թուրք ազերին։
     Կամավոր Մակեդոնը մասնակցեց Արցախ բնակավայրի հատկապես Մարտակերտի ու նրա գյուղերի ազատագրման ու ինքնապաշտպանական մարտական գործողություններին, ցուցաբերելով արիություն ու խիզախություն, հենց Մարտակերտի Մատաղիս գյուղում էլ հակառակորդի կրակոցը ընդատեց ընդամենը 5-օր իր ծննդյան 30 -րդ գարունը նշած քաջի կյանքը, թողնելով հարազատներին, որ ապրիլի 11 -ին նշեն հիշատակի օրը, իսկ հինգ օր առաջ ծննդյան օրը, հերոսը հավերժ ապրեց 30-ը տարի ու հավերժ մնաց հինգ օրը ծննդյան օրից հիշատակի օրը 30 գարունները ու անավարտ դեռ քանի գարուն ․․․
     Մակեդոն Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ ԱՐԻՈՒԹՅԱՆ մեդալով
     Գյուղի միջնակարգ դպրոցը, այսօր հերոսի անուն է կրում ՝ Մակեդոն Ավետիսյանի անվան դպրոց ու Լեռնակերտցի դպրոցի սաները, ուսանում են լինել հետնորդ-պաշտպանը հայրենիքի ու ազգի։
     Ամուսնացած էր ունի մեկ որդի
     Ամփոփված է Լեռնակերտ գյուղում
     ՀԱՎԵՐԺ ՓԱ՝ՌՔ

Կենսագրությունը, հերոսի լուսանկարը տրամադրեցին հերոսի հարազատները։ Նյութը հավաքեց Ս․ Վ․ Ոսկանյանը

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6511 | 0 | 0
Facebook